×


Կին վարորդներ

Կին վարորդներ

Ղեկին միայն կանայք են:) Մանկական զբոսայգուն կից տարածքում` Բեյրութի փողոցում, կին վարորդներն ավտոսպորտի այբուբենն էին հաղթահարում:): Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կին վարորդների ակումբը կանանց համար ապրիլի 10-ին անց էր կացնում ձեւավոր վարման առաջնություն: Ղեկին միայն կանայք ու աղջիկներ էին, տղամարդիկ դիտողի ու ոգեւորողի կարգավիճակում հետեւում էին ընթացքին: 8-րդ առաջնությանը մասնակցում էին 20 կին վարորդներ իրենց անձնական ավտոմեքենաներով, որոնց թվում էին ինչպես սկսնակներ, այնպես էլ երկար տարիների փորձ ունեցողներ: Maga Կին վարորդների ակումբի նախագահ, “ՄագԱվտո”-ի հաղորդավար Մագա Մարտիրոսյանը փաստում է, որ վարորդների շարքերում տարեցտարի ավելանում է կանանց ու աղջիկների թիվն, հետաքրքրվածությունն էլ մեծանում. “Նախորդ տարիների համեմատ կին վարորդները հիմա ավելի շատ են, բայց չէի ասի, որ հմուտ ու փորձառու են, որովհետեւ դեռ տարիներ առաջ ունեինք պրոֆեսիոնալ կին վարորդներ: Այն ժամանակ ռուսական արտադրության մեքենաներով բավականին լավ ցուցանիշներ էին գրանցում: Նկատել եմ, որ, չնայած հիմա մեքենաներն ավելի հզոր են, հարմարավետ, ավտոմատ, բայց եթե պրոֆեսիոնալ մրցույթ անցկացնենք, քիչ վարորդ կհաղթահարի փորձությունը:)”: Կայացավ կանաց ձեւավոր վարման 8-րդ առաջնությունը Մագա Մարտիրոսյանը նշեց, որ մասնակիցների մեծ մասին չի ճանաչում, հայտարարությունը կարդացել, եկել են իրենց ուժերը փորձելու. “Ամեն տարի գարնանը Երեւանի տարբեր հատվածներում այսպիսի բացօթյա մրցաշար ենք անցկացնում: Քաղաքապետարանը թույլ է տվել կիրակի օրով փակել այս հատվածն առաջնության համար, որը միայն կին վարորդների համար է: Մենք նաեւ ամռանն ենք հավաքվում, քաղաքից դուրս ավտոմոբիլային տարբեր առաջնություններ ենք կազմակերպում”: Երեք երեխաների մայր Արմինե Միքայելյանը մոտ 2 տարի վարում է ավտոմեքենա, դեռ մեծ փորձ չունի, ձեւավոր վարման առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ. “Ավտոդպրոցում պարտաճանաչ հաճախել եմ դասերի, քննություն եմ հանձնել, բայց վարորդական դասերին շատ քիչ բան եմ սովորել, իմ մեքենայի ղեկին եմ դարձել վարորդ”,- ասում է տնտեսագետ Արմինեն, ով կարծում է` կանայք կարող են լինել լավ վարորդ, վարել ավելի քիչ խախտումներով. “Քանի որ տղամարդիկ միշտ փոքրուց սովորում են վարել, ավելի փորձառու են: Իսկ կանայք անհրաժեշտությունից ելնելով ավելի ուշ են սկսում սովորել, եթե աղջիկներին էլ մանկուց սովորեցնեն, ավելի լավ կվարեն: Շատ փորձառու չեմ, բայց կարողանում եմ հասկանալ՝ դիմացիս մեքենայի ղեկին կին է, թե` անփորձ տղամարդ: Ի դեպ, նկատել եմ, որ անփորձ տղամարդ վարորդն ավելի վատ է քշում, քան անփորձ կինը:)”: Margarita Barkhoyan Ժյուրիի անդամներն ու մրցավարները ոլորտի մասնագետներ էին: Յուրաքանչյուր վարորդին տալիս էին ցուցումներ, բայց խախտումների դեպքում անվերապահորեն հանում միավորներ: Երկար բանակցություններից հետո վերջապես հայտարարեցին հաղթողների անունները, որոնք ստացան մրցանակներ: Վերջում էլ բոլոր մասնակիցներին հանձնեցին մասնակցության վկայականներ: 21-ամյա Գոհար Սարգսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը. ոլորանները հաջողությամբ հաղթահարելուց հետո հավաքել էր բարձր միավորներ: Գոհարն ավտոմեքենա է վարում մոտ 3 տարի, ինչը համարում է անհրաժեշտություն. “Համարյա ինքնուրույն եմ սովորել. 4 օր քշելուց հետո զգացի, որ ստացվում է, միանգամից անցա Երեւանի փողոցներին: Առաջին անգամ ոլորաններով անցա, գոհ եմ` առանց խախտումների ու մեծ արագությամբ: Սուտ է, որ միայն տղաներն են լավ վարորդներ, եթե սիրում ես, կարող ես շատ կարգապահ վարորդ լինել”: Մրցույթի հաղթողները 1-ին տեղը զբաղեցրեց Հեղինե Խաչատրյանը: Մասնագիտությամբ բժշկուհի Հեղինեն եւս առաջին անգամ էր մասնակցում ձեւավոր վարման առաջնությանը, ամենաբարձր միավորներով դարձավ այս տարվա հաղթողը: “Շատերը բողոքում են, որ աղջիկները կայանման խնդիր ունեն, հիմա մեր մասնակիցները վարժությունների շնորհիվ կարողանում են ճիշտ կայանել մեքենան”, - նշեց Մագա Մարտիրոսյանը: Ձեւավոր վարման ՀՀ առաջին առաջնությունը կայացել է 2000 թ-ին, այն ամենամյա է, նախորդ 3 տարիներին դադար է եղել, այս տարի կանանց մեկամսյակի առիթով վերսկսել են առաջնությունը, որը կլինի նաեւ հաջորդ տարի: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW