×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

“Պատկերացնո՟ւմ ես, ես` Փարիզում, էրեխես ծնվի” Հ.Տ. Հայկոն շուտով բոնժուղ է ասելու Ֆրանսիային:): Ռեփերը մենահամերգով մեկնում է Փարիզ: Ապրիլի 1-ին  “Palais Mailliot” ակումբում, Հ.Տ.-ի խոսքերով, իսկական հայկական ռեփ-փարթի է անցկացվելու. “Հայկական ռեփի պահանջարկ կա. այնտեղի ջահել հայությունը սիրում է: Այս համերգով, ինձ թվում է, լավ սկիզբ ենք դնում”: H.T. Hayko Ֆրանսիայում ապրող հայեր, Հայկը հավաստիացնում է` փարիզյան իր համերգը ապրիլմեկյան կատակ չէ:). “Օրը, բնականաբար, վստահություն չի ներշնչում, քանի որ խաբելու օրն է, բայց ուրբաթ է, ու մեզ շատ հարմար էր”: Հայ տղան մենակ է մեկնելու Փարիզ, պատրաստվում է երկու ժամ տեւողությամբ համերգով հանդես գալ. “Ստանդարտ հայկական համերգ չի լինելու: Առաջին անգամ է, որ Հայաստանից ռեփեր է գնում Եվրոպա` համերգի: Ուզում եմ` մաքսիմալ լավ ստացվի, որ շարունակական դառնա”: Ռեփերը իր` վաղուց մշակված ու շատ անգամներ իրականացված համերգային ծրագիրն է ներկայացնելու. “Իմ սիրված բոլոր երգերը երգելու եմ: Երկու ալբոմներս էլ սփյուռքահայերի կողմից սիրվել են, մանավանդ` “Քուանշը”. առավել շատ արձագանքները հենց վերջինի հետ են կապված եղել: Ինձ երեկոյի ընթացքում տեղացի դիջեյ կմիանա”: H.T.Hayko Հ.Տ. Հայկոն Փարիզը ընդամենը ու ամենաշատը մեկ շաբաթ կվայելի: Ճանապարհորդության ամբողջ ընթացքում ռեփերի սիրտն ու միտքը Երեւանում են լինելու` կնոջ ու լույս աշխարհ գալ պատրասվող դստեր հետ:): “Բալիկս հենց այդ ընթացքում է ծնվելու. ասել են` մինչեւ ամսի 15-ը, բայց դա այնպիսի բան է, որ չես իմանա…”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Հայկոն ու էմոցիոնալ կերպով հավելեց. “Պատկերացնո՟ւմ ես, ես` Փարիզում, էրեխես ծնվի: Մտավախությունս էդ ա էլի: Ուղղակի թարսի պես այդ ժամանակ ստացվեց:  Առաջարկ կար, որ երկար մնամ, հնարավոր է` Մարսելում էլ հանդես գայի, բայց պետք է մաքսիմալ շուտ վերադառնամ”: Հայկոն, այնուամենայնիվ, Փարիզի հանդեպ անտարբերություն չի ցուցաբերի:). “Անպայման ժամանակ կհատկացնեմ քաղաքում ֆռալուն. Էյֆելով, ամեն ինչով կուսումնասիրեմ:): Lավ տրամադրված եմ գնում”: Բացի նրանից, որ հնարավոր է իր` Երեւանում չգտնվելու ժամանակ դուստրը որոշի լույս աշխարհ գալ, ռեփերը մտածելու այլ բան չունի. “Ծննդին լրիվ պատրաստվել ենք: Կնոջս ոչ մի ձեւ չեմ թողնում, որ ծանրաբեռնվի. օգնում եմ”: H.T.Hayko Դստեր սպասվող ծննդից, Փարիզյան մենահամերգից բացի,  Հ.Տ. Հայկոն այլ նորություններ էլ ունի: Հենց այս պահին “Հրեշտակների դպրոցը” սերիալի սաունդտրեկի` “Սիրո հասակ” երգի  հիման վրա նկարահանված տեսահոլովակի մոնտաժային աշխատանքներն են տարվում. “Երեւի մեկ շաբաթից պատրաստ կլինի: Պարային, ուրախի մեջ երգ է: Հին երգն եմ ռիմեյք արել: Կլիպի ռեժիսորն էլ Արտյոմ Հովակիմյանն է”: Հ.Տ. Հայկոն, Լիլուն ու Սերժը “շատ ուժեղ բան են մտածել” Ռեփերն ու Լիլուն “Սիրուց վախում ես” անվանմամբ դուետ են ներկայացնելու: Հայկից հետաքրքրվեցինք` ինչպես է գտել վերջին շրջանում շոուբիզնեսային անցուդարձից  “կորած” երգչուհուն: “Ճիշտն ասած` առաջարկը նրա կողմից է եղել անցյալ տարի: Ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց.  ես էի շատ զբաղված, Լիլուն էլ ինչ-որ գործերով խառն էր, աչքաթող էինք արել: Բայց այս տարի Լիլուն զանգեց, ասաց` անենք երգը, պատասխանեցի` խնդիր չկա:): Ու բավական լավ երգ է ստացվել, ինձ թվում է` այս տարվա հիթերից կդառնա”: Հ.Տ.-ն նշեց` Լիլուն հիմա  ակումբներից մեկում է երգում: “Սիրուց վախում ես”-ի տեսահոլովակը նկարահանելու է Սերժ Գաբյանը: Հ.Տ. Հայկոյի խոսքերով` այն եթերում կհայտնվի ապրիլին. “Հայկական R&B, ռեփ վիճակ է, երգը ձայնագրված, պատրաստ է: Կլիպի հետ կապված շատ ուժեղ բան ենք մտածել, այս ամսվա մեջ պետք է նկարենք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Հ.Տ. Հայկոյի անձնական արխիվից եւ  Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW