Ռեփերի առաջնեկը` Ջեսիկան, 7 օրեկան է:) Ջեսիկա Հ.Տ. Հայկոյի Մարգարյան. ծնվել է յոթ օր առաջ` ապրիլի 21-ին: Այդ առիթով նորածնի հայրը` Հայկոն, յոթ օր է` երջանկությունից հարբած է:): Հ.Տ.-ն հայր դարձավ 25 տարեկանում. Ջեսիկան ռեփերի առաջնեկն է: Աղջնակը ծնվել է երեկոյան ժամը 20:45-ին, կշռում է մոտ 3.7 կգ, հասակը 50 սմ է: Հայկոն դստերը նմանեցնում է կնոջը` Սյուզիին: “Կինս էլ ասում ա` աղջիկս ինձ է նման: Ժամ առ ժամ փոխվում են էրեխեքը”,- նշեց Հայկոն: Առաջին օրը Ջեսիկային չտեսավ “Ուշ էր, երբ ծնվեց, չթողեցին վերեւ բարձրանալ, ու աղջկաս առավոտյան տեսա”,-Bravo.am-ին պատմեց Հայկոն: Ռեփերը գիշերը անցկացրել է խմելով:). “Անընդհատ խմում եմ. նշում ենք”: Ջեսիկան հայրիկին միանգամից է ճանաչել. “Երբ պապան կողքին է, իրեն լավ է զգում, չի լացում:): Իմ մոտ համեստ է պահում իրեն”: Հ.Տ. Հայկոն դստերը Ջեսիկ է ասում. “Ջեսի, Ջես, երբ մեծանա, կարող է Ջեսո էլ ասեն:): Սկզբից էլ որոշել էինք Ջեսիկա անվանել”: Նորածնի ծնողները իրենց անչափ երջանիկ են զգում. դստերն այսօր տուն են բերել:): Ռեփերի հաջորդ երգը, իհարկե, Ջեսիկային նվիրված կլինի. “Մի քիչ գլուխս թեթեւանա, չնայած` թեթեւանալ չկա, բայց շուտով նոր երգ կգրեմ. մտքումս կա:)”: Bravo.am-ը շնորհավորում է Հ.Տ. Հայկոյին եւ Սյուզիին. շատ-շատ սիրեք ձեր բալիկին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Հ.Տ. Հայկոյի անձնական արխիվից եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: