Հայաստան-Մակեդոնիա` 4:1
“Օլե-օլե-օլե”, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը րոպեներ առաջ Երեւանի “Հանրապետական” մարզադաշտում փայլուն հաղթանակ տարավ Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ:
Նշենք, որ հաշիվը բացեց Մարկոս Պիզելին, երկրորդ գեղեցիկ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, հայ երկրպագուների ուրախությունը եռապատկեց Գեւորգ Ղազարյանը, չորրորդ` ջախջախիչ գոլը հակառակորդ թիմի դարպասում հայտնվեց Արթուր Սարկիսովի շնորհիվ:
Չենք կարող չնշել, որ խաղի` հայերի օգտնին ընթացքը մեծապես պայմանավորված էր նաեւ Յուրա Մովսիսյանի հիանալի խաղով, ում շնորհիվ էլ մեր հավաքականը խփեց առաջին եւ երրորդ գոլերը:
Հայերի ուրախությանը չափ ու սահման չկա, դե, իհարկե, հաղթել ենք… Մանրամասների կարիք, կարծում ենք, չկա. ո՞վ չի դիտել այս գեղեցիկ խաղը ;):
Կեցցե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Հայե՜ր, շնորհավոր:):
Հայաստան-Մակեդոնիա խաղի ընթացքում խփված գոլերը եւս մեկ անգամ կարող եք դիտել ստորեւ տեղադրված տեսանյութում ;):
BRAVO.am
Լուսանկարները` PanArmenian Photo-ի եւ Photolure-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: