Հայազգի հայրը ի՞նչ խորհուրդ է տվել դստերը
Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի համատեղ կյանքը տեւեց ընդամենը 72 օր: Զույգի ամուսնությունը հաշվարկով էր եւ նախատեսված հեռուստաշոուի համար. այսպես են կարծում շատերը, իսկ դա, իբրեւ թե, վրդովեցրել է ռեալիթի-շոուի հայազգի աստղին:):
“Առաջին հերթին, ես սիրելով եմ ամուսնացել. ինչ-որ մեկի հետ այդքան ժամանակ չէի անցկացնի հեռուստաշոուի համար”,- իր բլոգում գրել է Քիմ Քարդաշյանը:
Նա նաեւ հետեւյալն է նշել. “Կյանքիս մեծ մասը նվիրել եմ հեռուստաշոուին, բայց հարսանիքս ցուցադրելը դժվար որոշում էր ինձ համար: Ինչպես պարզվեց, դա այդքան էլ խելացի որոշում չէր, բայց ես այսպիսին եմ...”:
“Ես միշտ սիրում եմ ամբողջ սրտով ու հոգով: Ընտանիք եմ ուզում, երեխաներ: Այնքան շատ եմ ուզում, որ, երեւի, շտապեցի այդ ամենը ձեռք բերել”,- ասել է իրեն անհույս ռոմանտիկ համարող Քիմ Քարդաշյանն ու հավելել. “Բայց ես հավատում եմ սիրուն եւ երազանքին”:
Քիմը խնդրել է հարգել իր` ամուսնուց բաժանվելու որոշումը, հերքել է այն, որ հարստացել է հարսանիքի շնորհիվ, թեեւ խոսակցությունների համաձայն` աղջիկը 17 միլիոն դոլար է վաստակել իր պսակադրության հաշվին:): Ռեալիթի-շոուի աստղը խոստացել է հարսանեկան բոլոր նվերները հանձնել
“Dream Foundation” բարեգործական հիմնադրամին:
“Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ, բայց իմ հայրը միշտ ասել է, որպեսզի հետեւեմ սրտիս, եւ ես համոզված եմ, որ հիմա հենց այդպես էլ վարվում եմ”,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Գուցե Քիմը խաբում է ու չի կարմրում ;): Նշենք, որ ռեալիթի-շոուի նախկին PR մենեջերը` Ջոնաթան Ջեքսոնը, հարցազրույց է տվել ու Քիմի ամուսնալուծության պատճառի իր վարկածն ասել:
Ջոնաթանի խոսքով` պատճառը Քարդաշյանի փառամոլությունն է. “Քիմն էգոիստ է եւ հստակ գիտի` ինչպիսին պետք է լինի իր իմիջը: Գիտի, որ իր ամուսնությունը վատ PR -քայլ էր, ինչը նվազեցրել է իր վարկանիշը”:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
15,793






