×


Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Friday Jazz Night Գաֆէսճյան արվեստի կենտրոնում  :) Երեկ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում «քաղաքը» ջազ էր լսում: Սրահի այցելուներին իր երաժշտությամբ հաճույք էր պարգեւում Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որին ձայնակցում էին նվագախմբի երգչուհի Էմմա Ասատրյանը, ինչպես նաեւ երգչուհիներ Մարինե  Հակոբյանը, RP-ին ու Անահիտ Շահբազյանը: Երեկոյի հատուկ հյուրերն էլ Եվա Ռիվասն ու «Դորիանս» խումբն էին, որոնք եւս հանդես եկան իրենց կատարումներով: :) Կայացավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը Գաֆէսճյան արվեստի կենտրոնում Bravo.am-ի հետ զրույցում նվագախմբի երաժշտական ղեկավար Մադաթ Ավանեսովն ասաց, որ ընտրել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք ցույց կտան բենդի դեմքը. «Այնպիսի ծրագիր ենք ընտրել, որը բարդ է, բայց մատչելի: Նման մեծ բենդի համար ակումբային համերգի ռեպերտուար ընտրելը մի քիչ բարդ է: Մենք ընտրել ենք ջազի փայլուն ներկայացուցիչների ստեղծագործությունները:)»: Madat Avanesov Խոսելով Հայաստանում ջազ-երաժշտության երկրպագուների մասին` Մադաթ Ավանեսովն ասաց, որ ջազը մեծ մասսայականություն է վայելում, որին նպաստում են հատկապես ակումբային ջազ-բենդերը. «Երկրպագուների կոնկրետ տարիքային խումբ չեմ կարող առանձնացնել. մենք ունենք եւ 15 տարեկան երկրպագուներ, եւ 65 տարեկան»: Friday Jazz Night Իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ  ջազի հանդիսատեսը միշտ եղել է եւ կլինի. Երեւանում ջազ սիրում են. «Ճիշտ է, ոչ այնքան, որքան փոփ-արվեստը, բայց սիրում են...»: Արմենը Մարտիրոսյանը նշեց, որ սա իրենց առաջին ելույթն էր Գաֆէսճյան արվեստի կենտրոնում, որը, ջազմենի կարծիքով, հաջողված էր. «Կարծում եմ` ամսվա մեջ առնվազն երկու անգամ կարելի է այստեղ համերգ ունենալ: Չնայած տարածքի փոքրությանը` նման նվագախմբի համար շատ կոկիկ մթնոլորտ է, երաժշտությունը`շատ պարզ, տղաներն էլ իրենց կոմֆորտային են զգում»: Eva Rivas & Armen Martirosyan Այն, որ նվագախմբի տղաներն իրենց կոմֆորտային էին զգում, ակնհայտ էր: Ջազում միայն աղջիկները չէին, ավելին` նրանք տղաների հյուրն էին: Երգչուհի RP-ին առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ` կատարելով իր ռեպերտուարից երկու երգ: Հանդիսատեսը հատկապես մեծ ոգեւորությամբ ու ծափերով ընդունեց հայտնի «New York-New York» երգը RP-ի կատարմամբ: Մեզ հետ զրույցում երգչուհին ասաց, որ մեկ շաբաթ առաջ է առաջարկ ստացել նվագախմբի հետ ելույթ ունենալու համար. «Մեկ շաբաթում փորձերն արեցինք ու չգիտեմ` լավ, թե վատ, բայց ելույթ ունեցա»: RP-ի ստեղծագործական կյանքում վերջերս գրանցված ամենամեծ փոփոխությունն այն է, որ երգչուհին իր երաժշտական ուղղությունը փոխել է դեպի ջազ, բայց պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր երգ, որն, ինչպես ինքն է ասում, R&B, բայց լիրիկական ժանրում է: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ հետագայում   կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: :) RP Համերգին երկուական երգերով հանդես եկան նվագախմբի երգչուհի Էմմա Ասատրյանը, Մարինա Հակոբյանը, Անահիտ Շահբազյանն ու երեկոյի հատուկ հյուր Եվա Ռիվասը: Վերջինիս բեմ հրավիրեց Արմեն Մարտիրոսյանը. «Հիմա ուզում եմ հրավիրել մի մարդու, որ այս տարի հունվար ամսից մինչեւ մայիս մեր բոլորիս ուշադրության կենտրոնում էր...»: Իսկ Եվան կատարեց «Apricot stone»-ի փոքր-ինչ փոփոխված տարբերակը, որը եւս մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ: Eva Rivas Երեկոյի մյուս հատուկ հյուր «Դորիանս» խումբն էլ կատարեց Արմեն Մարտիրոսյանի գրած` «Վերադարձ» հեռուստասերիալի սաունդթրեքը, որը ծափերի պայթյուն առաջացրեց կասկադում: Խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն էլ հանդիսատեսին առաջարկեց եւս մեկ անգամ ծափահարել Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: :) Dorians Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հետագայում կշարունակի իր համագործակցությունը Եվա Ռիվասի ու Գոռ Սուջյանի հետ: Իսկ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասին ասաց, որ բացի ակումբային համերգներից, աշնանը կունենան նաեւ համերգ մեծ բեմում: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին