×


Հայկ Կասպարով

Հայկ Կասպարով

Երգչի “Ամոթ”-ի շնորհանդեսը կայացավ:) Հայկ Կասպարովը հոկտեմբերի 30-ին ամոթանքներ չէր լսում, ամոթանք չէր տալիս, ընդամենը իր “Ամոթ”-ը ստորագրում էր:): “Disc Planet” խանութ-սրահում կայացավ երգչի թվով երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը, որ համանուն երգի պես “Shame”, հայերենով ասած` “Ամոթ” է կոչվում: Hajk Kasparov “CD-ում ամոթալի տեքստերով մի քանի երգ կա, իհարկե, չափի մեջ: Օրինակ` “Ես ուզում եմ քեզ գողանալ ու անկողնում կորցնել, օ, օօօ…”:  Ես դա ամոթ չեմ համարում, կարծում եմ` ժամանակակից մարդիկ էլ` ինձ պես: Ուղղակի որոշեցինք այդպես կոչել”,- Bravo.am-ին ասաց Հայկ Կասպարովը: “Shame”-ում 11 երգ է զետեղված, ձայնասկավառակը փոփ ոճում է,  ինչպես երգիչն է ասում, բացի իններորդ երգից:). “Պարային, 6/8-ային է “Հավատա” երգս: Մեկ դանդաղ երգ ենք ընդգրկել` “Ետ արի”-ն, մնացածը` պարային, աշխույժ, երիտասարդական երգեր են, գումարած երկու ռեմիքս, որոնցից մեկը ռուս դիջեյ Իլյա Լավրովն է կատարել”: Hayk Kasparov “Shame”-ի 6 ստեղծագործության երաժշտության հեղինակը հենց երգիչն է, երեք երգի համար էլ խոսքեր է գրել: “Միշտ ծննդյանս հաջորդ օրը անպայման գոնե երկու երգ ծնվում է: Տրամադրության հետ է կապված, քանի որ տարեդարձիս օրը այդքան էլ չեմ սիրում, չեմ էլ սիրում մեծ շուքով նշել, մենակ եմ սիրում լինել: Երկու տարի առաջ գրեցի “Միշտ ժպտա”-ն , այս տարի էլ` մեկ արագ եւ մեկ դանդաղ “Ետ արի” եւ ”Դու գիտես” երգերը”,- ասաց Հայկ Կասպարովը: Դեռ լացակումածների հերթը չէ:) Bravo.am-ը երգչից հետաքրքրվեց` երբ վերջինին ընկերուհին է լքում կամ ընկերոջ հետ է ընդհարվում, “դեպքի” հաջորդ օրը երգ չի՞ գրում:): “Այդ վիճակների արդյունքում ծնված երգեր շատ եմ գրել, բայց  դեռ չեմ համարձակվում ներկայացնել: Մի քիչ շատ լացակումած են:)”: Hayk Kasparov & Nick Egibyan Ռուս աղջիկներն ու Հայկ Կասպարովը “Shame”-ի լուսանկարների հեղինակը ռուս լուսանկարիչ Ենիսեյ Աբրամովն է: “Հատուկ դրա համար մեկնեցի Ռուսաստան: Հոկտեմբերի 15-ին Մոսկվայում նոր ձայնասկավառակիս շնորհանդեսը կայացավ, համերգ տվեցի: Ի զարմանս ինձ, շատ-շատ ռուս աղջիկներ էին եկել, վրացուհիներ, հրեաներ էլ կային”,- նշեց երգիչը: Ձայնասկավառակի շնորհանդեսի նույն օրը երեկոյան Golden Tulip Երեւան  հյուրանոցում Հայկ Կասպարովը երգեց ու “Shame”-ի կապակցությամբ շնորհավորանքներ ստացավ Մարիաննա Հովհաննիսյանից, Մարի Ավանեսյանից, Էլլա Տարունցից, Լանա Խաչատրյանից, Սերգեյ Գրիգորյանից, Նիկ Էգիբյանից եւ ուրիշներից:): Marianna Hovhannisyan & Mher Baghdasaryan Սեքսի, կրքի եւ գիշերվա թեմատիկան CD-ի անվանումը “WOW” ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյանն է որոշել, ով նաեւ “Ամոթ”, “Թեժ գիշեր”, “Օդնոկլասսնիկիից դուրս արի”, “Սերը մեղավոր” երգերի խոսքերի հեղինակն է: “Որոշեցինք անպատասխան սիրո, այլ ծեծված թեմաներով չգրել. մարդիկ դրանցից հոգնել են: Երիտասարդությունը չի սահմանափակվում տառապանքներով ու անձնական կյանքում եղած խնդիրներով: Ձայնասկավառակում կարմիր թելի պես անցնում է սեքսի, զգացմունքների, կրքի, գիշերվա թեմատիկան: Օրինակ` այսպիսի տողեր կան` “Իմ շուրթերը նուրբ թող սահեն քո մարմնով”,- ասաց նա ու հավելեց. “Սրանք այն թեմաներն են, որոնցից հաճախ փորձում ենք խուսափել երգերում”: “Երբ դու ուզում ես “ապուշ” երգեր լսել” :) Մհեր Բաղդասարյանը, չնայած Հայկի մտերիմ ընկերն է, Bravo.am-ին ասաց, որ անկեղծորեն պետք է նշի` չի կարծում` Կասպարովի  արտադրած երաժշտությունը համապատասխանում է ինտելեկտուալ կամ որակյալ երաժշտության չափանիշներին. “Բայց երբ երիտասարդությունը ակումբում պարում է, փողոցով քայլում  ու ականջակալներով երաժշտություն է լսում, պարտադիր չի` Ջեյմս Բլանթ հնչի: Հոգեվիճակ, ժամանակ, կյանքի ռիթմ կա, երբ դու ուզում ես “ապուշ” երգեր լսել, լավ իմաստով եմ ասում, չակերտավոր ու չեմ կարծում` կնեղանա Հայկը, որովհետեւ լիքը ապուշ երգեր կան, որոնք այսօր համարվում են ամենավաճառվողները: Հայկի երգերի մի մասում արծարծվում են նաեւ լուրջ թեմաներ”: Gohar Gasparyan & Varduhi Aleqsanyan “Հայկը նախանձ տղա չի:)”. Լանա Խաչատրյան Լանա Խաչատրյանն էլ էր եկել Հայկ Կասպարովին շնորհավորելու. “Շատ եմ սիրում այն երիտասարդ կատարողներին, ովքեր սիրում են այն գործը, որն անում են: Հայկի հետ “Երկու աստղ” նախագծի շրջանակներում մտերմացանք: Ինձ համար օտար է նախանձ ասվածը, ու սիրում եմ այն մարդկանց, ում կողմից նույնը երբեւէ չեմ նկատել: Այդ նախագծում մենք գուցե մրցակիցներ էինք, բայց երգի ընտրության հարցում իրար օգնում էինք: Շատ սիրեցի իրեն որպես ընկեր”: Երբ Մարի Ավանեսյանը զգա, որ արժանի է ձայնասկավառակ ունենալ, ինքն էլ կթողարկի:). “Պատկերացնում եմ` ինչ կարեւոր իրադարձություն է երգչի համար ձայնասկավառակը”: “Այ դու անամոթ, աննամուս տղա:)”. Մարիաննա Հովհաննիսյան Մարիաննա Հովհաննիսյանն էլ կարծում է` ընդհանրապես ամոթ չէ ձայնասկավառակը “Ամոթ” անվանել. “Չնայած Կասպարովն էլ իր հերթին անամոթ է:): Ես նրան անամոթ էլ համարում եմ”: Երգչուհին “Անամոթ” վերնագրով երգ երգելուց չի հրաժարվի. “Ինչ-որ անամոթ մեկի մասին կերգեմ. այ դու անամոթ, աննամուս տղա:): Այս կյանքում ամեն ինչ կարելի է չափի մեջ: Բայց երբ սահմաններն անցնում են, դա անամոթություն, անբարոյականություն է դառնում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին