Երգչի թեժ գիշերն ու Արփինեն : )
Հայկ Կասպարովն օրերս անցկացրել է երեւանյան իր առաջին թեժ գիշերը:): “Հայաստանում հեռուստատեսությամբ կամ տեսահոլովակով են ինձ միշտ տեսել, թող կենդանի կատարումս լսեն ու համոզվեն լա՞վ եմ երգում, թե՞ վատ: )”,-համերգից րոպեներ առաջ BRAVO.am-ին ասաց երգիչը:
“Թեժ գիշեր” խորագիրը կրող ակումբային համերգի առաջին հատվածում Հայկը հնչեցրեց դիսկո ոճի իր երգերը, իսկ երկրորդ հատվածում ներկայացրեց ժողովրդական մոտիվներով ստեղծագործություններ: Հյուրերի մեծ մասն արտերկրի, հատկապես` Ռուսաստանի հայեր էին, ովքեր, ինչպես երգիչն է ասում, “իրեն ժողովրդական ոճում են սիրում, այդ պատճառով երկրորդ մասը հատուկ հյուրերի սրտով պետք է լիներ”:
Համերգային ծրագրի շրջանակներում պրոֆեսիոնալ բրեյք-դանս պարեցին, հանդես եկավ նաեւ “Մագա Դանս” պարային ստուդիան, իսկ “Թեժ գիշեր”-ի հատուկ հյուրը երգչուհի Արփինե Գաբրիելյանն էր:
“Արփինեի ընտրությունը հատուկ է, բայց թե ինչի հետ է կապված, հիմա չեմ մանրամասնի:): Հետագայի համար պլաններ կան...”,-ասաց Հայկը Կասպարովը:
Երգիչը կատարեց “Դու գիտես”, “Ամոթ”, “Քո կողքին եմ ես”, “Օդնոկլասսնիկի” երգերը, ընդհանուր` մոտ քսան գործ: Հնչեց նաեւ “Այ, այ, այ” երգը, որի` Մոսկվայում նկարահանված տեսահոլովակի պրեմիերան վերջերս կայացավ:
Նախկին ուսանողուհին երգչին վարդեր նվիրեց :)
Հայ Կասպարովն իր ակումբային համերգից առաջ ալ վարդեր էր ստացել: Երգչին ուրախացնողն իր ընկերներից Մարինան էր, ում հետ ժամանակին “մութ” գործերի մեջ է մտել:). “Այդ ժամանակ ես դեռ երգիչ չէի, սովորում էի Պոլիտեխնիկում, իսկ նա Բրյուսովի ուսխորհրդի նախագահն էր: Ինձ հրավիրեցին մի միջոցառման ժամանակ որպես բրյուսովցի ներկայանալ, գնացի ու իրենց բուհի համար մրցանակ բերեցի: Շատ մտերմացանք, մինչ օրս լավ ընկերներ ենք”:
Հայ Կասպարովը Մոսկվայում համերգ կտա
Երգիչը BRAVO.am-ին ասաց` պատրաստվում է համերգային ծրագրով հանդես գալ Մոսկվայում, որտեղ իրեն կընկերակցեն հայտնի երգիչերի հետ հանդես եկած պարողներ, եւ եթե ամեն ինչ հաջող անցնի, համերգային նույն ծրագրով հանդես կգա նաեւ Երեւանում:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: