Զույգը երկրորդ մեղրամիսը Ավստրալիայում է անցկացրել:)
Այս ամառ ամուսնական կապերով միմյանց կապված եւ Մալդիվյան կղզիներում մեղրամիսը վայելած Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը իրենց երկրորդ մեղրամիսն են անցկացրել:): Զույգը Ավստրալիայից վերջերս է վերադարձել: “15 օր Սիդնեյում էինք, ճիշտ է, գործնական ուղեւորություն էր, բայց համերգները տեւել են ընդամենը երկու օր: Մենք այնտեղ երկրորդ մեղրամիսն անցկացրինք”,- Bravo.am-ին ասաց Անահիտ Սիմոնյանն ու հավելեց. “Շատ սիրեցինք Ավստրալիան: Սիդնեյի բոլոր տեսարժան վայրերով շրջել ենք”:
Հայկոն եւ Անահիտ ՍԻմոնյանը իրենց փոքրիկ ընտանիքի համալրումը Աստծո կամքին են թողել. “Երբ էլ երեխա ունենանք, այդ ժամանակ շատ ուրախ կլինենք”,- նշեց երգչուհին:
Աստղային զույգը երաժշտական, ստեղծագործական կյանքում անհատական է ներկայանալու:): Հայկոն ավարտում է իր նոր ձայնասկավառակը. “Ասեմ, որ շատ լավ է ստացվել: Բացի դա, Հրաչ Քեշիշյանի հետ մտածում ենք մի քանի հեռուստատեսային երաժշտական նախագծեր իրականացնել, նաեւ CD թողարկել, ուր ընդգրկված կլինեն ֆիլմերի սաունդտրեկերը, որոնք ես եմ գրել”:
“Անակնկալը երեւի կցնցի բոլորին”. Անահիտ Սիմոնյան
Հայկոյի ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակները: Երգիչ, երգահանը նշեց` Անահիտ Սիմոնյանի CD-ն էլ շուտով լույս կտեսնի. “Երեւի թե մենք իրար հետ “սյուրպրիզ” կանենք: Իհարկե, շնորհանդեսները առանձին օրեր կլինեն. ես ուզում եմ, որ կինս ինդիվիդուալ ներկայանա”: Երգչուհին էլ տեղեկացրեց` նոր երգ, նոր տեսահոլովակ ունի. “Չեմ կարող ասել` ինչի մասին, մեծ անակնկալ է լինելու, երեւի կցնցի բոլորին”:
Հայկոյի մանկության երազանքը` ֆիլմի հերոս :)
Bravo.am-ը առաջինը իր ընթերցողներին տեղեկացրեց, որ Լանա Խաչատրյանը որպես դերասանուհի է ներկայանալու սերիալում: “Վեր կաց եւ քայլիր”-ի սաունդտրեկը Հայկոն է երգում: “Առաջարկը Հանրային հեռուստատեսության կողմից էր: “Ռոմանս” ձայներիզումս ընդգրկված “Սիրում եմ քեզ” երգն են ընտրել: Հետագայում որպես կոմպոզիտոր ֆիլմի համար այդ երգի գործիքավորումն եմ անելու, հատուկ երաժշտություն էլ կգրվի”,- ասաց նա:
Հայկոյին սերիալներում, իր խոսքերով, հաստատ երբեւէ չենք տեսնի: “Սերիալում` էլի չէ, բայց մանկության երազանքս է եղել լավ ֆիլմում որպես դերասան խաղալը: Համարում եմ` ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ես էլ կոմպոզիտոր եմ եւ երգիչ, զբաղված եմ իմ գործով: Ունենք պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր դրա կարիքը ունեն, եւ ես շատ կուզեմ` մեր բոլոր դերասաններն այսօր էկրանին լինեն, որովհետեւ կան, որ ստվերում են, բայց շատ տաղանդավոր”,- նշեց երգիչը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: