×


Հեփի բրթդեյ Քիմ

Հեփի բրթդեյ Քիմ

Քարդաշյանը դարձավ 31 տարեկան:) Աստղերը սիրում են տոնել իրենց տարեդարձը Լաս-Վեգասում: Բացառություն չէ նաեւ հայազգի Քիմ Քարդաշյանը, ում 31-ամյակը լրացել է օրերս: Ռեալիթի-շոուի աստղն ամուսնու եւ ընտանիքի հետ է նշել տարեդարձը: Ու չնայած Քիմի եւ Քրիսի հնարավոր բաժանման մասին բամբասանքների` լուսանկարներում Քիմը բարձր տրամադրությամբ է եւ զվարճանում է: Ի դեպ, գեղեցկուհին այս տարի արդեն երկրորդ անգամ էր նշում ծնունդը: Առաջին տեղի է ունեցել նյույորքյան ռեստորաններից մեկում, որտեղ Քիմին շնորհավորել է երգչուհի Փինկը: Kim Kardashyan and Chris Hamphris Քիմի տարեդարձին ներկա է եղել քույրը` Քլոեն, ամուսնու` Լամար Օդոմի հետ: Քարդաշյանը  կրել է սպիտակ զգեստ, որի շնորհիվ երեւացել են իր  “կլորիկ” բոլոր բարեմասնությունները:): Զգեստը լրացրել են երկու ձեռքը զարդարող ադամանդե թեւնոցները, ինչպես նաեւ մատանիներն ու ականջօղերը: Քիմը թեեւ բարձրախոսը ձեռքն է վերցրել, բայց չի երգել, այլ շնորհակալություն է հայտնել ներկաներին նվերների եւ ներկայության համար:): Երեկույթի ընթացքում լուսանկարիչներին հաջողվել է ֆիքսել կադրեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ Քիմը ավելի շատ ժամանակ է անցկացրել հյուրերի եւ ընտանիքի անդամների հետ` իր ուշադրության հետին պլանում թողնելով ամուսնուն: Այնպես որ, ամուսնալուծության բամբասանքները դեռ ակտուալ են:) Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW