×


Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոն

Մահվանից 1 տարի անց Հունիսի 25-ին կլրանա մեկ տարի, ինչ կյանքից հեռացավ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը: Այս առթիվ շոու-բիզնեսի մի շարք հանրահայտ ներկայացուցիչներ կմասնակցեն CBS News հեռուստաալիքով հեռարձակվող «The Early Show»-ին`իրենց հարգանքի տուրքը մատուցելու փոփ-արքային: Michael Jackson “Առանց Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է”,- ասել է հանրահայտ երգչուհի Քրիստինա Ագիլերան, ով եւս կմասնակցի շոուին: Երգիչ Մարք Էնթոնին, ռեփերներ LL Cool J-ը եւ Smokey Robinson-ը նույնպես կմասնակցեն հարգանքի տուրքի արարողությանը: Մայքլի երկրպագուները երեկ ծաղիկներ եւ հուշանվերներ են բերել Մայքլ Ջեքսոնի ընտանիքի տան մոտ, նրանք եւս կմասնակցեն իրենց կուռքի հիշատակին նվիրված համերգին: Christina Aguilera Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրին Ջեքսոնը, շնորհակալություն է հայտնել շոուի կազմակերպիչներին եւ մասնակիցներին` ասելով, որ Մայքլի համար մեծ պատիվ կլիներ տեսնել, որ ամբողջ աշխարհն է հավաքվել իրեն հիշելու: Katherine Jackson Իսկ այսօր` հունիսի 24-ին, մամուլում հայտնվել է նախկինում չհրապարակված “Մայքլ Ջեքսոնի կապույտ աչքը” լուսանկարը, որի հեղինակն է ֆրանսիացի լուսանկարիչ Արնո Բանին: Այն արվել է 1999 թ-ին` երգչի 10-րդ  եւ վերջին` «Invisible» ալբոմի համար: Այս եւ եւս 11 նախկինում չհրապարակված լուսանկարներ դեկտեմբերին կներկայացվեն եւ կվաճառվեն աճուրդում: Աղբյուրը`www.dailymail.co.uk Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW