×


Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոն

Նոր ձայնասկավառակը` նոյեմբերին Ուրախալի լուր Մայքլ Ջեքսոնի երկրպագուների համար: 2010 թվականի նոյեմբերին Sony Music-ը կթողարկի փոփ-կուռքի նոր ձայնասկավառակը, որում կընդգրկվեն մինչ օրս հանդիսատեսին անհայտ 10 երգեր: Michael Jackson Ենթադրվում է, որ երգիչը իրենից հետո թողել է մոտ 100 անհայտ ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը գրվել են դեռեւս հեռավոր 80-ականներին: Sony Music-ը դեռեւս գաղտնի է պահում ձայնասկավառակի անվանումը եւ երգերի ցանկը: Այս հավաքածուն կլինի առաջինը 10 ձայնասկավառակների շարքում, որոնք ընկերությունը պլանավորում է թողարկել առաջիկա 7 տարիների ընթացքում: Michael Jackson Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտին ընկերությունը  250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ջեքսոնի ժառանգորդների հետ: Աղբյուրը`www.lenta.ru Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW