Փոփ-արքան այսօր կդառնար 53 տարեկան
Այսօր` օգոստոսի 29-ին, լրանում է Մայքլ Ջեքսոնի 53-ամյակը: 2009 թվականի հունիսի 25-ին մահացած փոփ երաժշտության արքայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում երգչի երկրպագուները, հարազատներն ու ընկերները:
Վաղ առավոտից միջոցառումներ են սկսվել աշխարհահռչակ երգչի հայրական տանը, ինչպես նաեւ բոլոր այն վայրերում, որտեղ սիրում, գնահատում ու հիշում են Մայքլ Ջեքսոնին: Դեռ ուրբաթ օրվանից փառատոն է կազմակերպվել “Լեգենդի վիքենդ”-ի շրջանակներում:
Այսօր տեղի է ունենալու նաեւ ծննդյան տորթի կտրման արարողությունը, որ կուղեկցվի փոփ-արքայի երաժշտությամբ եւ հրավառությամբ:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 50 տարեկան հասակում: Նույն տարում` 2009-ին, հետմահու նա դարձել է այդ թվականի ամենից շատ ալբոմներ (35 մլն օրինակ) վաճառած արտիստը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.nwitimes.com


×
5,784






