×


Մարիաննա Հովհաննիսյան

Մարիաննա Հովհաննիսյան

“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր :) Մարիաննա Հովհաննիսյանը տղաներին միշտ հաջողություն է ասել, այս անգամ իրենից են հեռացել:): Խոսքը ընդամենը նոր ստեղծագործության մասին է. “Այսօր Փարիզ մեկնում եմ, վաղը Լոնդոնում եմ”-ից երգչուհին այլ թեմաների է անցնում:). “Հետաքրքիր բան կա. իմ բոլոր երգերում տղաներին ասում եմ` գնա, հեռացիր, ինձ պետք չես, առանց քեզ էլ է լավ, այս դեպքում ես լրիվ հակառակ իրավիճակն եմ ներկայացրել: Աղջկա կողմից էր սերը շատ, եւ այդ սիրուց հոգնելով` տղան հեռանում է, աղջիկն էլ բողոքում` իմ սիրուց դու հոգնեցիր, մեղավոր ես դու, դու, դու: Մի խոսքով, ես այդ դերում էլ եղա”: Marianna Hovhannisyan “Դու”-ի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, խոսքերը գրել է Մարիաննա Հովհաննիսյանը. “Դե սա առաջին դեպքը չի, իմ երգերի բառերը հիմնականում ես եմ գրում, այս անգամն էլ բացառություն չի, ու շատ սրտանց է ստացվել: R&B ոճում է, մի քիչ արեւելյան լուծումներ կան, բայց շատ քիչ”: Marianna Hovhannisyan Մարիաննան հանկարծակիի կբերի հանդիսատեսին, բայց ոչ մերկությամբ:) Երգչուհին տեսահոլովակով անակնկալ է մատուցելու երկրպագուներին. Իմիջային կտրուկ փոփոխություն կնկատեք: “Երեք շատ տարբեր կերպարներով եմ հանդես գալու: Մերկ չեմ լինելու. պարտադիր չէ, որ հետաքրքրությունը մերկությամբ դրսեւորվի: Ոճաբանս MANCH-ն է: Կոմբինեզոն եմ հագնելու նաեւ, մազերս պոչ կկապենք, վայրի վիճակում եմ լինելու, մեկ էլ, ինչպես MANCH-ն է ասում, ագրեսիվ, ինքնավստահ, սեքսուալ կնոջ կերպարով կլինեմ”,- ասաց Մարիաննա Հովհաննիսյանը: Marianna Hovhannisyan “Դու” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում Միհրան Ստեփանյանը: “Սեւ ու սպիտակ ֆոն կլինի, ոչ մի գրաֆիկա, մի քանի լուսային էֆեկտներ ու վերջ: Տեսահոլովակը պետք է գեղեցիկ լինի, երգիչն ու երգչուհին էլ սիրուն երեւան… Անակնկալը միտքն է. չեմ հիշում` նման բան  հայերն արել են, թե` ոչ: Ամբողջ աշխարհում արել են, հանկարծակիի է բերելու հանդիսատեսին”,- ասաց ռեժիսորը: Marianna Hovhannisyan Մեծ բիզնես ունեցող հայր ու հանգիստ Թունիսում:) Ի դեպ, նկարահանումներն ընթանում էին “Շանթ”-ի (հեռուստաընկերության հետ չխառնեք:)) տարածքներից մեկում: Bravo.am-ը հետաքրքրվեց` արդյոք երգչուհու հորն է պատկանում ընկերությունը: “Չէ, գործարանը մեզ չի պատկանում, նման փոքր բաներ մեզ չեն պատկանում:): Նկարահանվելու համար հարմար տաղավար կա այստեղ”,- ասաց Մարիաննա Հովհաննիսյանը: Marianna Hovhannisyan Երգչուհին ընտանիքով մոտ օրերս Թունիս կմեկնի հանգստանալու. “Համարյա բոլոր կուրորտային քաղաքներում եղել ենք, ընտանիքով մտածում էինք` էլ ո՞ւր, էլ ո՞ւր, պարզվեց, որ կարելի է ավելի էկզոտիկ հանգիստ փորձել: Օգոստոսի 10-ին կվերադառնամ ու նորից կսկսեմ բուռն աշխատել”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին