“Թուրքիայի ներկայացուցչին ու ինձ էին հավանական հաղթող համարում”:) Սեպտեմբերի 27-ին թուրքական Բոդրում քաղաքում կայացած “Միսս գեղեցկության եւ նորաձեւության աշխարհի լիգայի” մրցույթին մասնակցել են 20 երկրի գեղեցկուհիներ: Հաղթողը Հայաստանը ներկայացնող մոդել Մարինա Ավետյանն է, ում մասին Bravo.am-ը ձեզ արդեն պատմել էր: Սա մոդելի համար այս տարվա 4-րդ մրցույթն է, ուր առաջին անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: :) Բոդրում քաղաքում Մարինան առաջին անգամ չի եղել, վերջին ուղեւորությունն էլ չէ. որպես հաղթող հովանավոր “Բայա” հյուրանոցի կողմից ստացել է 7-օրյա հանգստի իրավունք` 2 անձի համար. “Այնտեղ մասնակցել էի Fashion TV-ի նկարահանումներին, ծանոթ էի քաղաքին, էլի կմեկնեմ հանգստանալու, բայց երեւի հաջորդ տարի: Հյուրանոցի նվերը բավական արժողություն ունի. այնտեղ մնալու 1 օրն արժե մոտ 2500 դոլար”: Մրցույթի եզրափակիչն անց է կացվել սեպտեմբերի 27-ին, բայց մասնակիցներն այնտեղ են եղել սեպտեմբերի 20-ից, այցելել են տարբեր վայրեր: Սակայն Մարինայի համար ամենակարեւորն Իզմիրի քրիստոնեական եկեղեցում մոմ վառելն է եղել. “Այցելեցինք Իզմիրի Սուրբ Մարիամի տունը, ուր սուրբ ջուր կա, բոլորս մոմ վառեցինք մեր երկրների խաղաղության համար, մուսուլման երկրների աղջիկները նույնպես մտան եկեղեցի:)”: Մարինան պատմեց, որ մրցույթում Թուրքիայի մասնակցի հետ մտերմացել է, քաղաքականությունից ոչ մի բառ չեն խոսել. “Կարծում էի` Թուրքիան էլ կլինի հնգյակում, բայց չկար: Բոդրումում թուրքական ԶԼՄ-ները մեզանից էին հարցազրույց վերցնում, որովհետեւ մեզ երկուսիս էին հավանական հաղթող համարում”: Մրցույթին մասնակցել են Գերմանիայի, Ռումինիայի, Թաթարստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Սերբիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի ու այլ երկրների մանեքենուհիները. “Մինչ մեկնելս մյուս աղջիկների նկարները տեսել էի, իմանալով հնարավորություններս, մտածում էի, որ լավագույն հնգյակի մեջ կանցնեմ: Ինքնավստահությունն էլ հաղթանակի մի մասն է::) Բայց երբ տեսնում ես, որ բոլորի համար հավասար պայմաններ են, ուզում ես քո երկրի պատիվն ավելի բարձր պահել ու ամեն ինչ անել հաղթանակի համար: Իհարկե, ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթեցի, բայց մասնակից աղջիկներով մինչ մրցույթը փակ քվեարկություն արեցինք ու թղթերի վրա գրեցինք մեր նախընտրելի հաղթողի անունը, շատ ուրախացա, որ նրանց կողմից էլ ես ֆավորիտ էի”: :) “Միսս գեղեցկության եւ նորաձեւության աշխարհի լիգայի” մրցույթն այս տարի առաջին անգամ էր անցկացվում, որի հիմնադիրը “Միսս եւ Միստր Աշխարհ” կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանն է, իսկ պրոդյուսերներն ու հովանավորները` թուրքական կողմը: “Մոդելային ու գեղեցկության բազմաթիվ մրցույթներ անց են կացվում Թուրքիայում, Չինաստանում ու նմանատիպ մեծ տնտեսություն ունեցող երկրներում, քանի որ հովանավորներն այնտեղ շատ են, նույնիսկ ռուսական քաղաքների անուններով մրցույթներ հենց Թուրքիայում են կազմակերպվում”, - բացատրում է Մարինա Ավետյանը: 25-ամյա մանեքենուհին Bravo.am-ին նախորդ անգամ ասել էր, որ մինչեւ տարվա վերջ մեկ մրցույթի էլ կմասնակցի ու կեզրափակվի. “Քանի որ մոդելային մրցույթները մինչեւ 26-27 տարեկան աղջիկների համար են, երեւի թե այլեւս հնարավորություն չեմ ունենա ներկայացնելու Հայաստանը: Այս տարի 4 մրցույթի մասնակցեցի, ամեն անգամ մտածում էի, որ ամենավերջինն է լինելու: :) Հնարավոր է` սա էլ չլինի վերջին մրցույթը. մեծ սիրով նորից կուզենայի ներկայացնել Հայաստանը”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարինա Ավետյանի անձնական ախիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: