Սեքս-խորհրդանիշները Armani-ի գովազդում Ահա եւ եկավ այդ օրը. ցանցում հայտնվել են Armani-ի նոր պրոմո-հոլովակները Մեգան Ֆոքսի եւ Կրիշտիանու Ռոնալդուի գլխավոր դերակատարմամբ: Գովազդը, հարկ է խոստովանել, տպավորիչ է: Մի հոլովակում Մեգանը հագնվում է (այդպիսով ցույց տալով Emporio Armani-ի իրերի ողջ տեսականին` ներքնազգեստից մինչեւ պայուսակ) հյուրանոցի աշխատակցի աչքի առջեւ: Իսկ մյուսում արդեն փորձում է հագնվել Կրիշտիանուն: Թեեւ, բացի ջինսերից նրան ոչինչ չի հաջողվում գտնել. վերնաշապիկը թաքցրել է սպասուհին, որպեսզի հիանա ամրակազմ ֆուտբոլիստով: Մի խոսքով, կարելի է ասել` դրանք ոչ թե պարզապես գովազդ են, այլ` կարճամետրաժ ֆիլմեր: Վայելեք: Աղբյուրը` spletnik.ru Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/


×
6,105






