Ռեփերի CD-ի շնորհանդեսն ու կյանքի նոր փուլը:)
“Հայկական ռեփի պարտեզում “ըսենց” խոսող” Միշոյի թվով չորրորդ անհատական ձայնասկավառակն արդեն պատրաստ է:): Երեւանյան ակումբներից մեկում երեկ կայացել է ռեփերի “Իմ լեզուն” CD-ի շնորհանդեսը:
Ձայնասկավառակում ընդգրկված է “Իմ լեզուն” համանուն երգն ու եւս 17 ստեղծագործություն, որտեղ իրենց ներդրումն են ունեցել դիջեյ Սերժոն ու Ալմո Բիթը, ով գործիքավորման հարցում օգնության է հասել Սերժոյին: Կան նաեւ դուետներ Էմմի, Սաշի, 3.33-ի, Տիգրան Համասյանի հետ: Դիզայնով զբաղվել է Վահան Ստեփանյանը:
“Նախապես ձայնասկավառակում ընդգրկել է 22 տրեկ, հետո մտածեցի` շատ է, չորսը հանել եմ: Սովորաբար CD-ն արտահայտում է կյանքի նոր փուլ, նոր հոգեվիճակ: “Իմ լեզուն” ավելի չոր է, ավելի ագրեսիվ, բայց ինձ դուր է գալիս”- BRAVO.am-ին ասել է ռեփերն ու հավելել, որ ձայնասկավառակում կան տեսահոլովակ ունենալուն արժանի շատ երգեր, որից մեկը կլինի մինչեւ Նոր տարի:
Վերջերս Միացյալ Նահանգներում հաճախ գտնվող ռեփերը նշել է, որ այնտեղ լինում է բիզնեսի հետ կապված հարցերով, “սիրում է Լոսն” ու ձայնասկավառակում Լոս-Անջելեսի մասին հատուկ երգ ունի` “Ըստե ու ընդե”-ն:
“Ինչպես մեր մյուս գործերը, սա եւս նոր խոսք է պարունակում, այստեղ ներկայացված է ուրիշ ուղղություն, կան զատ զուգերգեր, իսկ Տիգրան Համասյանի հետ համատեղ “Ո՞վ եմ ես”-ը նոր ուղղություն է Միշոյի ոճի համար:)”,- BRAVO.am-ին ասել է դիջեյ Սերժոն:
Ձայնասկավառակի շնորհանդեսի ներկա են եղել ռեփերի երկրպագուները, ովքեր BRAVO.am-ին ասել են, որ “երկար են սպասել այս օրվան, հիմա էլ մենահամերգին են սպասում”:
Խոսելով երեւանյան մենահամերգի մասին` ռեփերը նշել է, որ դեկտեմբերին ծրագրել է մենահամերգով հանդես գալ. “Միակ խնդիրը տեղն է: Ուզում եմ մեծ մենահամերգ լինի, բայց իմ ոճի երաժշտության համար համապատասխան տեղ է պետք: Հույս ունեմ, որ մինչեւ դեկտեմբեր ամեն ինչ կհստակեցվի:)”:
Շնորհանդեսին հաջորդել է “afterparty”-ն, որին ներկա են եղել երգչի մտերիմները: Միշոն կենդանի կատարմամբ ներկայացրել է “Իմ լեզուն” ձայնասկավառակից մի քանի ստեղծագործություն ու ռեփային մթնոլորտում շարունակել երեկոն:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: