×


Միշո եւ Իռեն

Միշո եւ Իռեն

«Դու խառնվում ես» երգի տեսահոլովակը նկարահանված է :) Երեկ «Ալիբի» բարում «խառնվել էին» Միշոն, Իռենը, Dj Սերժոն, ռեժիսոր Կարեն Քոչարյանն ու օպերատոր Սուրեն Թադեւոսյանը. նկարահանվում էր Միշոյի եւ Իռենի «Դու խառնվում ես» երգի տեսահոլովակը: Նկարահանվում էին Միշոն, Իռենն ու երգչուհու ԱՄՆ-ից ժամանած ընկերը` Կոմիտասը`  ներկայացնելով այն, ինչ կա երգում: Հերոսուհին իր երգով ու պահվածքով փորձում է ապացուցել հերոսին, որ ինքը բարձր է նրանից. «Դու խառնվում ես երբ որ ես խոսում եմ...ժպտում եմ...նայում եմ...»: :) «Դու խառնվում ես» Երգի խոսքերի հեղինակը Միշոն է, ով Bravo.am- ին պատմեց, որ  ամեն ինչ սկսվել է Սերժոյի առաջարկից. «Քանի որ Սերժոն Իռենի ձայնասկավառակի երաժշտական պրոդյուսերն է, ինձ առաջարկեց համագործակցություն: Ես էլ գրեցի բառերը: Չնայած`վերջերս շատ հազվադեպ եմ բառեր գրում  երգիչ-երգչուհիների համար. սիրում եմ քիչ անել, բայց սիրուն: Ստացանք շատ լավ, ակտիվ երգ, որը կընդգրկվի Իռենի ալբոմում. դա նրա երգն է»: Միշոն ասում է, որ իրեն դուր է գալիս նոր սերնդի երիտասարդների երաժշտական մտածելակերպը. «R&B ոճում ոչ միայն Իռենի, այլեւ այլ նոր երգչուհիների մտածելն  ինձ դուր է գալիս, ճիշտ է, աշխատելու տեղ կա, բայց ...»: Իսկ իր եւ Իռենի տեսահոլովակի մասին նշում է. «Իմ կարծիքով, այս երգն էլ հիթ կդառնա, այլապես չէինք անի:)»: Իռենն էլ էր համամիտ Միշոյի հետ. «Ես էլ եմ մտածում, որ այս երգը հիթ կդառնա ու հանդիսատեսը կսիրի. ես փոփոխություն եմ արել իմ ստեղծագործական կյանքում»: Դասականից   R&B-ին անցնող երգչուհին ասում է, որ իր երկրպագուների համար մեծ  անակնկալ է պատրաստել. «Շատ եմ ասել, որ դուետ եմ ունենալու, բայց չեմ ասել` ում հետ:)»: Իռենի կարծիքով, «Միշոն իր ոճում մեզ մոտ մրցակից չունի»: Misho «Դու խառնվում ես» երգի երաժշտության հեղինակ Dj Սերժոն էլ մեզ պատմեց իր եւ Իռենի համագործակցության մասին: Սկսելով մեկ երգով` Սերժոն ու Իռենը անցան երկրորդին ու այդպես շարունակ հասան մինչ ձայնասկավառակի աշխատանքներին, որոնք արդեն ավարտված են. հիմա էլ կատարվում են թողարկման նախապատրաստական աշխատանքները: Ձայնասկավառակի երաժշտական պրոդյուսերը նշեց, որ այն պատրաստ կլինի սեպտեմբերի առաջին կեսին: Իսկ «Դու խառնվում ես» երգի տեսահոլովակի ռեժիսորն ասաց, որ այն եթերում կլինի սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժաման ակահատվածում: Misho, Iren, Komitas Միշոն շատ-շատ գործ ունի անելու  :) Bravo.am-ի հետ զրույցում Միշոն խոսեց նաեւ իր ստեղծագործական բուռն գործունեությունից: Պարզվեց, որ երգիչը երկու օր առաջ ավարտել է երեք` «Պինդ մնա», «Ուղղակի մտքեր» եւ «Մասիվի շները» տեսահոլովակների նկարահանումները: Միշոն ասում է, որ երեքն ել պատրաստ կլինեն միաժամանակ, բայց դեռ չի որոշել` որն առաջինը եթեր դուրս կգա. «Կարող ա երեքն էլ միանգամից եթեր մտցնեմ: Դրանց սխեմաները շատ հեշտ են, բայց շատ սիրուն, հետաքրքիր...ուղղակի չեմ կարող բացատրել, թե ինչ ենք արել, քանի որ դա պետք է տեսահոլովակում տեսնել»: Բացի այդ, «Ով է նա» երգի տեսահոլովակն է նկարահանվելու, որի ռեժիսորն է Սուրեն Թադեւոսյանը: Կլինի  նաեւ մի ֆիլմի սաունդթրեք, որի մասին խոսելը դեռ վաղ է համարում: Աշնանը Միշոն կսկսի իր համերգային բուռն գործունեությունը. «Շրջագայություններով կլինեմ արտերկրում`Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, իսկ դեկտեմբերին համերգ կլինի նաեւ Հայաստանում, որի վերաբերյալ եւս շատ ծրագրեր կան, որոնք, ինձ թվում է, շատ հեշտ էլ կիրականացնենք: Շատ-շատ բան կա անելու, ուղղակի ժամանակի խնդիր է...»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW