×


Մոս, Ուայնհաուս, Մոնրո, Բարդո

Մոս, Ուայնհաուս, Մոնրո, Բարդո

Ո՞վ է ավելի թանկ 1993 թվականին  լուսանկարիչ Ալբերտ Վոթսոնը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում լուսանկարում է Քեյթ Մոսին, այն էլ` մերկ: Մի գուցե այդ օրն արեւն է յուրահատուկ փայլել, կամ Քեյթը դեռ չէր սկսել թմրադեղեր օգտագործել, բայց լուսանկարն արտասովոր գեղեցիկ է ստացվել: Այժմ հայտնի քննադատները վստահեցնում են, որ սուպերմոդելի հազարավոր լուսանկարներից հենց այս մեկն է ամենից լավը: Այս լուսանկարի նախնական գինը Բոնամի աճուրդում կազմել է 18 հազար ֆունտ սթերլինգ, գերմանացի կոլեկցիոներն այն գնել է 16 հազար ֆունտով: Այսպիսով, Մոսի լուսանկարի արժեքը գերազանցել է հայտնի դերասանուհիներ Բրիջիդ Բարդոյի եւ լեգենդար Մերլին Մոնրոյի լուսանկարների գնին, որոնք եւս հանված էին աճուրդի: Kate Moss Աճուրդում վաճառվել է  նաեւ 2011 թվականի հուլիսի 23-ին վաղաժամ մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի զգեստը, որով նա լուսանկարվել է իր “Back to Black’’ ձայնասկավառակի շապիկի համար: Դիզայներ Դիսայիի ստեղծած զգեստը նախատեսվում էր վաճառել 20 հազար ֆունտ սթերլինգից ոչ պակաս արժեքով: Ի դեպ, Էմիի հիթերը դեռեւս շարունակում են եկամուտ բերել: Դեկտեմբերի 5-ին լույս կտեսնեն նախկինում չթողարկված 12 երգ, որոնք ձայնագրվել են 2002-ից 2011 թվականներին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Eg

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW