×


Նարեկ Բավեյան

Նարեկ Բավեյան

«Եկել եմ փախցնեմ» -ի տեսահոլովակը նկարահանվեց :) Նարեկ Բավեյանը նոյեմբերի 27-ին նկարահանեց իր առաջին 6-8 ոճի երգի տեսահոլովակը. «Ընկերներով, երաժիշտներով հավաքված մտածում էինք, թե ինչ անեմ, որ ես չեմ արել: Որոշեցին մի հատ էլ 6-8-ում գործ ունենամ»: Narek Baveyan «Եկել եմ փախցնեմ»-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Կարեն Ստեփանյանը: Նարեկն ասաց, որ ռեժիսորի հետ վաղուց է ծանոթ, շատ մտերիմ ընկերներ են, բայց համագործակցությունն առաջին անգամ է: «Եկել եմ փախցնեմ» 6-8 ոճում երգի տեսահոլովակում սյուժետային կոնկրետ գիծ չկա, Նարեկից բացի այնտեղ նկարահանվեցին նաեւ Ռիչարդ Մադլենյանը, Մարտին Միրզոյանը, կլառնետահար Եղիշեն, պարային խմբեր` «Մագա Դանս»-ն ու «Տեա-ջազ»-ը: Տեսահոլովակն ամբողջությամբ ռետրո ոճում է. «Բոլորի հագուստները 60-70-ականների, իսկ տրամադրությունը` շատ բարձր ու աշխույժ»,- ասաց Նարեկը: Նկարահանումները եղան Մամուլի շենքում, որտեղ հատուկ տաղավար էր պատրաստվել: Նկարահանմանը  ներկա էին մի շարք աղջիկներ, երաժիշտներ, հարսիկ ու 6-8 երգող Նարեկ Բավեյանը: Ինչպես տեղեկացավ Bravo.am-ը, տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ 10  օրից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին