Երգիչն ու Սուրեն Թադեւոսյանը “թարգել” են
Նարեկ Բավեյանն ու Սուրեն Թադեւոսյանը, ով նախկինում երգչի պրոդյուսերն էր, բավական երկար ժամանակ է` միասին չեն աշխատում: BRAVO.am-ի հետ զրույցում Նարեկը նշեց` համագործակցության դադարեցման պատճառն իրենց ընդհարումը չէ. “Երբեք չենք վիճել: Պարզապես հիմա չենք աշխատում միմյանց հետ, քանի որ Սուրենն այլեւս չի ապրում եւ աշխատում Հայաստանում»:
Սուրեն Թադեւոսյանն էլ, ով ներկայում բնակվում է Իսպանիայում, հաստատեց երգչի խոսքը. “Վիճե՞լ: Ի՞նչ ունենք Նարեկի հետ վիճելու: Նա ինձ շատ հարազատ, բարեկամ մարդ է` իմ զույգ երեխաների քավորը, ինչը ձեւական չէ: Երբ որոշեցի, որ մեկնելու եմ Հայաստանից, մենք հասկացանք` պետք է «թարգենք» գործնական հարաբերությունները”:
Ամառը Փարիզում
Այս տարի Նարեկ Բավեյանն ամառը դիմավորել է Փարիզում՝ մասնակցելով “Լավագույններից լավագույնը” խաղին. “Դա սպորտային, էքստրեմալ շոու էր, որի շրջանակներում, կարելի է ասել, նաեւ հանգստացել եմ: Բնականաբար, շոուին մասնակցելուց բացի, շրջել եմ Փարիզում, ամռան սկիզբը վայելել Ֆրանսիայում”,-BRAVO.am-ին պատմեց երգիչը:
Նարեկը կարճատեւ հանգստյան օրեր է անցկացրել նաեւ Սեւանում, Աղվերանում ու Արցախում, իսկ երկարատեւ հանգստի մեկնելու պլաններ դեռ չունի: Մեր զրուցակիցը ճանաչողական հանգստի կողմնակից է. “Նախընտրում եմ, որ այն ուսուցողական լինի: Երբ լինում եմ որեւէ երկրում, բացի ծովի ափին պառկելուց կամ հյուրանոցի գեղեցիկ համարը վայելելուց, ուզում եմ ծանոթանալ այդ երկրի մարդկանց, մշակույթին, տեսնել տեղի ճարտարապետությունն ու պատմամշակութային վայրերը”:
Նոր երգն ու սկավառակը՝ շուտով :)
Նարեկ Բավեյանն այժմ աշխատում է նոր երգի վրա, որը շուրով տեսահոլովակ կունենա: Երգիչի հաղորդմամբ` գրեթե պատրաստ է իր երկրորդ ձայնասկավառակը. “Նախատեսվածի համաձայն երկուսն էլ կլինեն աշնանը: Հույս ունեմ, որ նոր տեսահոլովակս ու սկավառակը շատ կսիրվեն:)»:
Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից


×
13,636







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: