×


Նորա Բադալյան

Նորա Բադալյան

“Չի խնայում ո՛չ ինձ, ո՛չ հանդիսատեսին” “Լեդի Մակբեթ” մոնոներկայացման պրեմիերան հոկտեմբերի 25-ին էր` Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում: Գլխավոր հերոսուհին Նորա Բադալյանն է: Բեմի վրա ինստալյացիաների տեսքով միմյանց են հանդիպում արքան, վհուկները, Մակբեթը, մարդասպանը … Ի դեպ, ինստալյացիաների հեղինակը եւս Նորան է: Մոնոներկայացման բեմադրիչն է Հրաչյա Ղազարյանը: Դերասանուհու հետ իրեն կապում է երկար տարիների համագործակցությունն ու ընկերությունը. “Վաղուց ենք միմյանց ճանաչում: Նոր համագործակցությունը շատ ուրախացրեց ինձ: Կարծում եմ, որ մեր նոր հանդիպումը պիտի բերի իր նոր եւ թարմ նախագծերը, որոնք պլաններում արդեն կան’’: Nora Badalyan Բեմադրության հիմքում ընկած է 2004 թվականի “Ես եմ…’’’ ինստալյացիա-փերֆորմանսը: Այն ցուցադրվել է դերասանուհի Նորա Բադալյանի անհատական ցուցահանդեսների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Շվեյցարիայում եւ Իրանում: Արդեն մեկ տարի է, ինչ բեմադրիչն ու դերասանուհին աշխատում են մոնոներկայացման վրա: Դերը յուրացնելու համար Նորային երեք ամիս է պահանջվել: Բավական էմոցիոնալ դերը մարմնավորելու համար դերասանուհու համար առաջին բարդությունն առաջացրել է  տեքստը` երկար եւ բարդ: “Դերը սահմանի վրա է, այն չի խնայում ոչ ինձ, ոչ հանդիսատեսին’’, -ասում է Նորա Բադալյանը: Armine Antikyan and Marianna Mkhitaryan Ինստալյացիաները պատրաստված են ասեղներից, թելերից, ժնջիլներից, որոնք, դերասանուհու խոսքերով, դժվարություններ են առաջացնում ներկայացման ընթացքում: Նորան վնասել է ոտքը ասեղով. “Մշտապես փորձում եմ կառավարել ինձ բեմում: Բայց պահ է գալիս, երբ դուրս ես գալիս այդ վիճակից եւ նույնիսկ վնասում ես քեզ, ինչը տեղի ունեցավ այսօր’’: Դերից դուրս գալու եւ էմոցիոնալ վիճակը վերականգնելու համար Նորան շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի անդամների հետ, հանգստանում է:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին