Երգիչը 5 տարի անց ուզածին հասավ:) Նորոն սիրելիին գրկելու ու արդեն աչքերի մեջ նայելով “սիրում եմ” ասելու համար ստիպված եղավ օվկիանոս կտրել:): Երգչի “սեր ու կարոտ” վիճակներում անցնող հինգ տարիներն այլեւս անցյալ են. հուլիսին Նորոն Գլենդելի “Սուրբ Կարապետ” եկեղեցու խորանի առջեւ Արմինային տեր լինելու ու այլեւս կնոջից երկար ժամանակով չբաժանվելու խոստում է տվել: Նորապսակները վերջերս են վերադարձել Հավայան կղզիներում անցնող իրենց մեղրամսից:): Bravo.am-ը կրկին օվկիանոսից այն կողմ հարցազրույց է անցկացրել: Սիրո հետքերով… Նորո.- Սերը ինձ Հայաստանից տարավ, բայց ոչ ընդմիշտ: Արդեն հինգ ամիս է` Միացյալ Նահանգներում եմ: Նպատակով եկա, վերջապես հասա իմ ուզածին. ամուսնացա, արդեն փոքր ընտանիք ունեմ` ես եւ կինս: Կամաց-կամաց… Ինձ շատ լավ եմ զգում, շրջապատված եմ լավ մարդկանցով, ընկերական շրջապատ ունեմ: Բայց դե Հայաստանը ինձ համար ուրիշ տեղ է, ծնողներս այդտեղ են, ընկերներս էլ, շատ կապված եմ եղել հայրենիքիս: Մշտական բնակության չեմ եկել ԱՄՆ, անպայման կվերադառնամ: Սեր երգող կարոտած Նորոն:) Բոլոր երգերս կարոտի թեմայով են եղել. “Միայն մի սեր”-ից սկսած, Անի Քրիստիի հետ “Իրենք” դուետով վերջացրած: Արմինան գնաց, այդ օրվանից հինգ տարի չտեսա, կարոտեցի ու պոետ դարձա, երգեր գրեցի իր մասին, կատարեցի: Նորոյի ամենահավատարիմ երկրպագուհին:) Երգն ինձ համար շատ թանկ բան է, բայց կարիերան չի կարող ընտանիքից առավել լինել: Թեեւ չեմ էլ ուզում նույն հարթության վրա դնել. կինս շատ է ուրախանում իմ արվեստով, ամենաառաջին երկրպագուհիս է, իմ բոլոր երգերը նվիրված են իրեն, անգիր գիտի: Մինչ ձայնագրվելս անգամ գիտեր` ինչ երգ եմ երգելու. խոսքերն առանձին էի ուղարկում, երաժշտությունն` առանձին:): Այսքան ժամանակ լռում էի, բայց Ավետ Բարսեղյանը գիտեր ամեն ինչ ու “Միայն մի սերը” հենց Արմինայի համար է գրել: Նորոյի սիրո խոստովանությունը Կնոջս հետ ծանոթացել եմ տասներորդ դասարանում, երբ պարապում էի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար: Մի խմբակ էի հաճախում, ուր նաեւ Արմինան էր գալիս: Մենք շփվում էինք, ուղղակի լավ ընկերներ էինք, հետո շատ մտերմացանք: Ընդունվեցինք կոնսերվատորիա ու արդեն ամեն օր էինք տեսնվում, ժամերով զրուցում: Կինս շատ լավ քանոնահարուհի է, բայց այլեւս չի նվագում: Ինչ եկել է Միացյալ Նահանգներ, մոռացել է իր քանոնը, ուրիշ բիզնեսով է զբաղվում` գեղեցկության սրահում է աշխատում: Վեց տարի առաջ ամռանը:) Մի օր զգացի` առանց իրա չեմ կարողանում, պետք է սեր խոստովանեմ: Հրավիրեցի մեր շատ սիրելի “Առագաստ” ու ասացի` ինչքան եմ իրեն սիրում: Ընկերությանս առաջարկը դրական պատասխան ստացավ, հասկացա` սերս փոխադարձ է: Մի քանի ամիս անց մեր հարաբերությունները շատ լրջացան. ինքը մեր տուն էր գալիս, ես իրենց էի հյուր գնում: Խանդոտ Նորոն Այնքան էի խանդում, որ ասում էի` այսօր դաս չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ, կտեսնեմ: Լրջացավ, լրջացավ ու ծնողների հետ խորհրդակցելով` որոշեցինք նշանվել: Հիմա երկուսս էլ 24 տարեկան ենք, մեր նշանադրությունը կատարվել է տասնվեց տարեկանում: Ութ ամիս հետո մի օր ընկերուհիս տխուր եկավ. Միացյալ Նահանգներ էին մեկնելու: Գիտեի` օրերից մի օր գալու է այդ օրը. հայրն ու եղբայրը այնտեղ էին: Հինգը տարի չեմ կարողացել նշանածիս տեսնել: Շատ արցունք թափեց, բայց եթե մնար, պետք է ամուսնանայինք, իսկ մենք պատրաստ չէինք, փոքր էինք: Չորս անգամ մերժում, բայց ԱՄՆ դեսպանատան կողմից:) Չէի կարողանում Միացյալ Նահանգներ գնալ, չորս անգամ մերժեցին: Անցյալ տարի իրար Բաթումիում տեսանք: Մենք Երեւանից ընտանիքով մեկնեցինք այնտեղ, իրենք էլ ԱՄՆ-ից եկան: Անցյալ տարի զգացի` էլ չեմ կարող այդպես, Ամերիկա գնալու հույս չկար, ու 40 օր Բաթումիում մնացինք, Սեւ ծովի ափին լավ ժամանակ անցկացրինք: “Մեկ էլ տեսնեմ` սիրուն աղջիկ”:) Դիմավորելու պահն էր հուզիչ: Ես բաճկոնով, ծաղկեփնջով պետք է դիմավորեմ այն աղջկան, ում 5 տարի չեմ տեսել, այդ 15 րոպեն ինձ համար մի դար էր թվում, տարիներով դիմացել էի, մի քանի րոպեն չէր ստացվում, հուզվել էի, գնում-գալիս էի, ծնողներս ասում էին. “Այ տղա, հանգստացի:)”: Մեկ էլ տեսնեմ շատ սիրուն աղջիկ` բացարձակ չփոխված, ասես` աչքերս թարթեմ, իրեն տեսնեմ, եկավ, փաթաթվեցինք… Շատ հուզիչ էր, օդանավակայանում գտնվող մարդիկ էլ սկսեցին ծափահարել, ուրախանալ, զգացին, որ տղեն աղջկան երկար է սպասել:): Փաթաթվել էինք, չէինք կարողանում իրար նայել… Ինչքան էի սիրում, տանջվում: Հետո նորից ճանապարհեցի ու չգիտեի` երբ կտեսնեմ իրեն: Իմ կյանքը կարոտ է. բոլորն ասում էին` 6/8 երգի, ախր ես էդ սրտով չէի կարող դա երգել: 40 օր, 40 գիշեր:) Բաթումիում գտնվելու 40 օրը որոշեցինք այնպես անցկացնել, որ 5 տարվա տեղը հանենք, բայց շատ շուտ թռավ: Երկրորդ բաժանումն առաջին բաժանումից ծանր տարա: Մեր հանդիպումն ուժ տվեց, հասկացանք, որ նույնն ենք մնացել, իրար սպասել ենք: Ու հանկարծ… Մի քանի ամիս անց առաջարկ ստացա մասնակցել “Armenian Golden Star” մրցանակաբաշխությանը: Այս անգամ ավելի լուրջ էին փաստաթղթերս, ավելի վստահ, կայացած ու ինչ-որ բան արած մտա դեսպանատուն, թույլ տվեցին Ամերիկա մեկնել: Մի վայր, որ ինձ համար դարձել էր անհասանելի երազանք, երբ անցա, մտերիմներս ինձնից շատ էին ուրախացել, չէին հավատում: ԱՄՆ ուղեւորվեցի փետրվարի 12-ին դիջեյ Սերժոյի, Ալեն Սիմոնյանի, երգչուհի Եվայի հետ: Թողում էի իմ աշխարհը, գնում ուրիշ տեղ` նոր կյանք սկսելու, իմ առանձին ընտանիքն ունենալու: Գնաց, էլ չեկավ:) Այդ օրվանից հետ չեկա: Արմինայի դիմավորելու հերթն էր, իմ նշանածն եկավ առաջ, շատ հուզիչ էր, ու տեսանք Ամերիկայի լույսերը, շքեղ երկիր է: Գլենդելում ենք ապրում, ոնց որ Երեւանի Երրորդ մասը լինի, շատ ազատ երկիր է, ամեն ինչի հասնելու հնարավորություն ունես, երբեք հույսդ չի մեռնում: Սկզբում շատ շփոթված էի, մի երեք ամիս ուշքի չէի գալիս: Մրցանակաբաշխությանը արժանացա “Տարվա լավագույն ժամանակակից երգիչ” տիտղոսին, առաջին անգամ ներկայացրի նշանածիս. կարմիր գորգն իրար հետ անցանք:): Մի քեֆ, մի ուրախություն Հարսանիքը հուլիսի 10-ին էր` իմ կնոջ ծննդյան օրը: Այստեղ մի տարի առաջ են սկսում պատրաստվել արարողությանը, մենք 5 ամսում հասցրինք: Շատ լավ անցավ: Ադաթներ կային, որ պահպանել էինք, անպայման ուզում էի խորանի մոտ սպասել, աներս էլ իր աղջկա ձեռքն ինձ հանձնի: Այդպես էլ եղավ: Սուրբ Կարապետ եկեղեցում պսակադրվեցինք: Տեր Հայրը իմացավ` երգիչ եմ, ավելի ուրախությամբ պսակադրեց:): Շատ գեղեցիկ էր Արմինեն հարսի զգեստով. Հիացած էի իր գեղեցկությամբ: Ռեստորանում էլ երգիչներ Արմեն Ալոյանը, Սամվել Սահակյանը, Պապին Պողոսյանը, Գոքոր անունով մի լավ կլարնետահար լավ ուրախացրին մեզ: Պետք է Շպռօտն ու Արմենչիկը ներկա լինեին, բայց զբաղվածության պատճառով չկարողացան գալ: Ծնողներս ներկա չէին, բայց շուտով կմիանան մեզ: Արմենչիկն էլ իմ հարսանիքի օրը Կանադայում համերգի էր, խոսեցինք, շնորհավորեց, ես էլ իրեն մաղթեցի լավ համերգ անցկացնել: Եթե Հայաստանում ամուսնանայի, բոլոր կոլեգաներս ներկա կլինեին: Նորոն իր հարսանիքին երգեց Նախ, պարի էինք գնում, շատ գեղեցիկ տանգո պարեցինք “Իմ ուզածին հասա” երգի ներքո: Վերջում բենդի հետ երգեցի “Սիրուններ միք նեղանա, որ ես իմ յարին եմ գովում” գուսանական երգը, կինս էլ մենապար պարեց: Ժամը 12-ին իր ծնունդը հայտարարվեց, շատ մեծ վարդագույն շուն նվիրեցի, շատ-շատ մեծ, տորթ կտրելու պահն էլ եղավ, մի խոսքով` մինչ ուշ գիշեր ուրախացանք: Մեղրի պես քաղցր օրեր Հավայան կղզիներում:) Հաջորդ օրը մեկնեցինք Հավայան կղզիներ: Լաս-Վեգասում եղել էի, իսկ դա honeymoon` մեղրամիս անցկացնելու համար շատ գեղեցիկ վայր է: Մեզ դիմավորեցին, ծաղիկներով պսակ մեր գլխին գցեցին, շատ ռոմանտիկ վայր էր: Մի շաբաթ առաջ ենք վերադարձել, հիմա զբաղվում եմ իմ կարիերայով: Չեմ դադարի երգել կարոտի մասին, որովհետեւ եկա, նշանածիս հասա, բայց թողեցի Երեւանս, ընտանիքս, ընկերներիս, տունս, մնում է մի ուրիշ ուզածիս հասնեմ… Կինս էլ է շատ ուզում վերադառնալ, Երեւանը մեր սիրո քաղաքն է: Շուշան Պետրոսյան եւ Նորո. կարոտի մասին դուետ:) Շատ շուտով անակնկալ է լինելու դուետի տեսքով: Շուշան Պետրոսյանի հետ “Շուտով” -ն ենք կատարելու: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Կարոտի մասին երգ է. կարոտ ընտանիքի, հայրենիքի, կնոջ, բակի, քաղաքի հանդեպ: Շուշանի հետ առաջին անգամ եմ համագործակցում, երկուսս էլ հավանում ենք երգը: Տեսահոլովակի համար էլ ես այստեղ կնակարահանվեմ, Շուշանը` Երեւանում, կլինի իսկական կարոտի ու տարածության մասին երգ, օվկիանոսով բաժանված երգ: Շուշան Պետրոսյանն էլ էր ուզում հարսանիքիս գալ, երբ խոսում էինք, ասաց. “Չբռնե՞մ Արմանի հետ գամ”:): Բարեւում եմ, իրենց ընտանիքը շատ եմ սիրում, շատ-շատ լավ մարդիկ են: Նորոյի ու Արմինայի սերը Կարոտ է մեր սերը, միշտ իրար կարոտում ենք: Սկսեցի կարոտի իմաստը հասկանալ, երբ սիրեցի իրեն: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: