×


Նունե Եսայան եւ Մհեր

Նունե Եսայան եւ Մհեր

“Պետք չէր , որ ես ու Նունեն սիրո թեմայով խաղայինք” Երեւանյան ձայնագրման ստուդիաներից մեկում  երեկ նկարահանվեց Նունե Եսայանի եւ Մհերի «Սիրահարվել եմ»  դուետի տեսահոլովակը: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Անուշ Ալեքսանյանն է, իսկ ռեժիսորը` երգահան Կարեն Գրիգորյանը: Մհեր. «Մարդիկ չեն սպասում ինձնից այս ոճի երգ» Հայկական պարային, ռիթմիկ կատարմանը զուգահեռ կա նաեւ ջութակի պարտիա: Նման ոճում առաջին, բայց հույսով,  որ ոչ վերջին  անգամ հանդես եկող Մհերը BRAVO.am-ին պատմեց` մեծ սիրով է կատարում այն. «Մարդիկ չեն սպասում ինձնից այս ոճի երգ»:  Իսկ տեսահոլովակի սյուժետային գծի մասին խոսելով` երգիչը նշեց, որ «Սիրահարվել եմ» երգի համար անիմաստ են համարում սիրային տեսարաններով սյուժեն. «Պետք չէր , որ ես ու Նունեն սիրո թեմայով խաղայինք. չէր նայվի, այդ պատճառով էլ որոշեցինք նկարահանվել ստուդիական տաղավարում` աշխատանքային վիճակներում, որն առավել կհետաքրքրի մարդկանց, շատ ավելի հանգիստ է ու թեթեւ»: Նունե Եսայան. «Սա այնպիսի երգ է, որը կարող ենք լսել եւ խնջույքի ժամանակ, եւ մեքենայի մեջ...» Նունե Եսայանն էլ ստուդիական տաղավարում նկարահանման ընթացքով տեսահոլովակի գաղափարը ճիշտ համարեց. «Շատերիս համար դա ավելի  հետաքրքիր պրոցես է` ինչպե՞ս ձայնագրվեցին, նկարահանվեցին եւ այլն»: Երգչուհին ասաց, որ շատ է սիրում լիրիկ երգերը, բայց փորձում է գնալ ավելի ուրախն ու թեթեւը. «Սա այնպիսի երգ է, որը կարող ենք լսել եւ խնջույքի ժամանակ, եւ մեքենայի մեջ...»: Նունե Եսայանը գնահատեց նաեւ Մհերի կարողություններն աշխույժ եւ պարային ոճում. «Շատ լավ է ստացվել. ես էլ համարձակություն ներշնչեցի նրան, որ չվախենա:)»: Մհերը երգի հեղինակ Անուշ Ալեքսանյանի հետ Իսկ տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Գրիգորյանը, ով, ինչպես ինքն է ասում,  այնքան էլ ոգեւորված չէ իր աշխատանքով որպես ռեժիսոր, քանի որ ավելի լավ երգահանի գործով է զբաղվում, մեզ հետ զրույցում նշեց` Մհերին չի պատկերացրել այս ոճում, բայց դուրն եկել է. «Էլի իր ձեւով է երգում, ուղղակի ոճն է փոխվել: Կարծում եմ, որ մարդիկ Մհերին այլ կերպ կընդունեն, իսկ Նունեի կատարումը շատ հավանեցի»: Նունե Եսայան. «Ես համարձակություն ներշնչեցի Մհերին, որ չվախենա:)» Երգի  խոսքերի եւ երաժշտության հեղինակ Անուշ Ալեքսանյանն էլ, ում հետ աշխատելը Նունեն եւ Մհերը  շատ հաճելի են համարում, նշեց` երգիչն է ցանկացել այն դուետով կատարել.  «Շատ ուրախ ու դրական էներգիայով հարուստ  երգ է ստացվել:)»: Նունե Եսայանը, Մհերը եւ տեսահոլովակի ռեժիսոր Կարեն Գրիգորյանը Ինչպես նշում է ստեղծագործական կազմը, «Սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը  պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW