×


Շակիրա

Շակիրա

Երգչուհին բաժանվել է իր սիրեցյալից Երբ սիրահարները բաժանվում են, դա միշտ տխուր է, բայց ոչ այս անգամ ու այս պարագայում, քանի որ այժմ Շակիրայի` արական սեռի երկրպագուները ռեալ հնարավորություն ունեն գրավելու իրենց կուռքի սիրտը: :) Այն հիմա ազատ է: Երգչուհին եւ իր փեսացուն, Արգենտինացի նախկին նախագահի որդի` իրավաբան Անտոնիո դե լա Ռուան հայտարարել են, որ բաժանվում են 11 տարի համատեղ կյանքից հետո: Shakira & Antonio De La Rua Շակիրան իր անձնական բլոգում գրել է. “2010 թվականի օգոստոսին համատեղ որոշում կայացրեցինք, որ մեր ռոմանտիկ հարաբերություններին դադար է պետք: Բայց այս ընթացքում մենք քաջալերել ենք միմյանց եւ շարունակում ենք մտերիմներ եւ գործընկերներ մնալ: Միգուցե այս ամենը ժամանակավոր բնույթ կրի”: Ի դեպ, 2010 թվականի նոյեմբերին բամբասանքներ տարածվեցին կոլումբիացի երգչուհու նոր սիրավեպի մասին` “Բարսելոն”-ի եւ Իսպանիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ: Փաստորեն ճիշտ են ասում, որ ամուսնությունը երկար ձգձգել չի կարելի :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www. spletnik.ru 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW