×


Շեր եւ Շերվինո

Շեր եւ Շերվինո

Երգչուհու  հագուստները ցուցադրվել են Երեւանում Հայտնի “Էրմանո Շերվինո’’ ապրանքանիշի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տոնի Շերվինոյի երեւանյան այցի մասին արդեն պատմել ենք :): Նախ` պարոն Շերվինոն նոր հավաքածուն  ցուցադրեց LaGalleria-ում, ապա Երեւանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթվա շրջանակներում բացվել է բրենդի ցուցահանդեսը:): Tony Chervino Եվ այսպես, հայազգի աշխարհահռչակ դերասանուհի եւ երգչուհի Շերի հագուստները ցուցադրվել են Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դրանք նա կրել է 1999 թվականին` “Թեյ Մուսոլինիի հետ’’ ֆիլմի նկարահանումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Ֆլորենցիայում: Հենց “Էրմանո Շերվինո’’ ապրանքանիշն է համագործակցել երգչուհու հետ` հեղինակելով Շերի կրած զգեստները: Ֆիլմի ցուցադրությունից հետո հեղինակավոր ամերիկյան “Vogue’’ ամսագիրն անդրադարձել է հագուստներին` գրելով, որ դրանք հիասքանչ են: Պարոն Շերվինոյին երբ հարցրի Շերի հետ համագործակցության մասին, հետեւյալը պատասխանեց. “Դուք գիտեք, որ նա հայ է: Պետք է հպարտ լինեք, որ այդպիսի հայրենակցուհի ունեք”: “Թեյ Մուսոլինիի հետ’’ ֆիլմի ընթացքում Շերի կրած հագուստներից Տոնին մինչեւ հիմա հուզմունքով է հիշում Շերի հետ համագործակցության յուրաքանչյուր դրվագը. “Մոտ մեկ ամիս միասին աշխատել ենք ֆիլմի նկարահանումների ընթացքում: Հենց այդ ժամանակ հասկացա` ինչ է նշանակում իսկական աստղ լինել, որովհետեւ Շերը իսկական եւ պրոֆեսիոնալ աստղ է: Նա գիտի` ինչպես դերասանություն անել, ինչպես երգել, ինչպես կրել հագուստը”: Շերվինոն կարող է անվերջ խոսել Շերի մասին:). “Նա շատ բարի է ու ընկերասեր, սակայն երբ գալիս է աշխատելու ժամանակը, նա աշխատում է: Մեկ օրվա ընթացքում մոտ 12 ժամ նա անցկացնում էր հագուստները փորձելով: Եվ ոչ մի անգամ չէր բողոքում, չէր ուտում, միայն  խմում էր եւ աշխատում: Նա մոտավորապես հինգ կիլոգրամ նիհարեց նկարահանումների ընթացքում, այնպես որ վերջնական տարբերակը ստանալու համար զգեստների չափսերը փոքրացրինք”: "Էրմանո Շերվինո" ապրանքանիշի զգեստներից Տոնի Շերվինոն BRAVO.am-ին պատմել է նաեւ, որ իր կարծիքով` Շերը յուրահատուկ անձնավորություն է, եւ այս արտիստի հետ համագործակցությունը մեծ փորձ է եղել ապրանքանիշի համար: Տոնին խոստովանել է, որ Շերից հետո այլեւս այլ “աստղի’’ հետ չեն համագործակցել. “Նա այնքան յուրահատուկ է, որ իրենից հետո դժվար է կրկին աշխատել որեւէ մեկի հետ’’: Շերն ու Տոնին, “Էրմանո Շերվինո” ապրանքանիշի հիմնադրի խոսքերով` մինչեւ այժմ էլ շարունակում են ընկերական հարաբերությունները, ժամանակ առ ժամանակ նամակներ գրում միմյանց եւ հանդիպում Նոր տարվա կապակցությամբ: Շերվինոն Երեւանում անցկացրել է երեք օր: Նա խոստովանել է, որ իր համար Երեւանն ու Իտալիան նույնն են, այստեղ նա իրեն տանն է զգում, չզլացավ կրկնել, թե որքան է սիրում հայկական խոհանոցը: Տոնին նշել է` անպայման վերադառնալու է, այնպես որ մեր քաղաքում նորաձեւության տոնը կրկնվի:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին