×


Շոուբիզնեսային ֆուտբոլ

Շոուբիզնեսային ֆուտբոլ

Շոու-բիզնեսն ընդդեմ բժիշկների:) Թեեւ ապրիլի 17-ին Երեւանում անձրեւային եղանակ էր, սակայն ֆուտբոլասերներին անձրեւն ու ցուրտը չխանգարեցին իրականացնելու սպասված հանդիպումը:): Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ բժիշկների միջեւ ընկերական հանդիպում: Football Շոու-բիզնեսի թիմում խաղում էին դերասաններ, հաղորդավարներ, պարուսույց, նաեւ լուսանկարիչ: Անձրեւի ու նկարահանումների պատճառով չկարողացան ներկա լինել մի քանի երգիչներ: Բայց սա դեռ ձեւավորված թիմ չէ, հայերը որոշել են շոու-բիզնեսի հիմնական թիմ ձեւավորել ու նույնիսկ խաղեր անցկացնել Հայաստանից դուրս: Ֆուտբոլային խաղի նախաձեռնող, ռեժիսոր Խաչիկ Եղոյանն ասաց, որ այս ընկերական հանդիպումն որոշել է կազմակերպել բժիշկների առաջարկով. «Բժիշկներից մի քանիսը պատրաստ էին խաղալ, ես էլ որոշեցի շոու-բիզնեսի ոլորտի ֆուտբոլասերներին հավաքել, որովհետեւ նպատակ ունենք լավ թիմ ձեւավորել ու լրջորեն զբաղվել ֆուտբոլով: Մինչ այդ էլի եղել են խաղեր, որոնց մասնակցել են երգիչներ, դերասաններ, հետագայում խաղերը պարբերաբար կշարունակվեն»: Khachik Yeghoyan «Աննա» հեռուստասերիալում Վարդանի դերակատար Ալեքսանդր Բաբասյանը 10 համարի մարզաշապիկով էր, իր սիրելի ֆուտբոլիստների` Ալեսանդրո Դել Պիերոյի եւ Ռոբերտո Բաջոյի նման: 2 գոլի հեղինակ դարձած դերասանը որոշել է հետագայում շոու-բիզնեսի թիմում խաղալ հենց 10 համարի ներքո :): Ալեքսանդր Բաբասյանը, նույն ինքը` Սաշը:), 14 տարի զբաղվել է ֆուտբոլով, նշում է` այն իր կյանքի կարեւորագույն մասն է, բայց հայկական ֆուտբոլի նեղ շրջանակների պատճառով չի դարձել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ. «Կան մի քանի ֆուտբոլիստներ, որ կարողանում են առաջ գնալ Հայաստանից դուրս, բայց մեր մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցը դեռ թույլ է: Անչափ շատ եմ սիրում ֆուտբոլ, միշտ խաղացել եմ հետ քաշված հարձակվողի դերում: Հնարավորություն ունեցա 2 գոլ խփելու, 1 գոլային պաս տալու. գոհ եմ խաղից ու արդյունքից»: Football Սունդուկյանի անվան մայր թատրոնի երիտասարդ դերասան Գնել Ուլիխանյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է «Եզրագծից այն կողմ» սերիալից, մոտ 7 տարի հաճախել է ֆուտբոլ, երազել ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց… «10-րդ դասարանում, երբ պետք է ընտրեի  մասնագիտությունս, խորհրդակցեցի ընտանիքիս հետ, ի վերջո որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել: Միշտ սիրել եմ ֆուտբոլը, երկրպագում եմ Մադրիդի «Ռեալ»-ին, ֆուտբոլիստներից էլ՝ Ռոնալդուին», - նշում է դերասանն ու հավելում, որ ռոմատիկ ու հաճելի է անձրեւի տակ խաղալն ու թրջվելը:): «Աննա» հեռուստասերիալի դերասան Վարդան Հովսեփյանը եւս 2 գոլ խփեց, նա էլ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, բայց ոչ դիտել. «Առաջ սիրում էի նայել, հիմա ֆուտբոլը լրիվ բիզնես են դարձրել, նայել չի լինում: Փոքր ժամանակ գնում էի ֆուտբոլի, բայց թամբալություն էի անում ու բացակայում էի: Մեր մարզիչը չէր սիրում թամբալներին: Թողեցի պարապմունքներս, բայց մինչ օրս չեմ կարող ֆուտբոլ չխաղալ: Ամենաշատը Անգլիայի հավաքականն եմ սիրում, անձրեւի տակ խաղալը հենց իրենց է բնորոշ, ամենազիլ, ամենաուժեղ ֆուտբոլն է»: Vardan Hovsepyan Հաղորդավար, շոումեն Արմեն Վարդանյանը եւս շատ ֆուտբոլասեր է, ֆուտբոլի չի հաճախել, բայց բակային ֆուտբոլից անմասն չի մնացել. «Ծնվել եմ 1973-ին, երբ «Արարատը» հաղթեց: Լավ է, շատ խմած չեն եղել, թե չէ անունս «կուբոկ» էին դնելու, լավ չէր ստացվի:): Անձրեւի տակ խաղալով՝ ադրենալինդ բարձրանում է, քեզ ավելի տղամարդ ես զգում, որ ցեխ ու ջրի մեջ կարողանում ես վազել, հատկապես հաղթել»: Բոլոր մասնակիցներն էլ նշեցին, որ ցանկանում են հաստատվել հիմնական կազմում, կխաղան եւ անձրեւի, եւ արեւի տակ:): Ի դեպ, խաղի հաշվի մասին. առաջին խաղակեսում մեծ էր բժիշկների առավելությունը, հաշիվն էր` 2:1, բայց հետո շոու- բիզնեսն ակտիվացավ՝ հաղթելով բժիշկներին 5:3 հաշվով: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW