×


Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Սկանդա՞լ. երգչուհուն ճիշտ չդիմավորեցին Շուշան Պետրոսյանն ու Արթուր Իսպիրյանը “եվրատեսիլյան” թեմայով այսօր` մայիսի 12-ին, ասուլիս պետք է տային “Դե ֆակտո” ակումբում: Արթուր Իսպիրյանն արդեն մամուլի ակումբում էր: “Շնորհակալություն, որ մեր հյուրն եք, Արթուր, շնորհակալություն բոլորին”,- ասաց ակումբավար Սյուզի Բադոյանը, երբ Շուշան Պետրոսյանը մոտենում էր նրանց եւ… Shushan Petrosyan Ներկայացնում ենք խոսակցությունն առանց մեկնաբանության, հետո նաեւ` Bravo.am-ի հարցազրույցները միջադեպի մասնակիցների հետ: “Աթոռ չէ՞իք նախատեսել ինձ”,- հարցրեց երգչուհին: “Նախատեսել էինք, Դուք չէիք նախատեսել սկզբում, երեւի, “Դե ֆակտո” գալ”,- պատասխանեց Սյուզին: “Ինչպե՞ս, հա , իհարկե, որովհետեւ ես Ձեզ ասացի երեկ երեկոյան, որ խոստացել եմ այն աղջկան”,- հավելեց Շուշան Պետրոսյանը: “Լավ, էդ թեմաների շուրջ չխոսենք”,-այսպիսին էր Սյուզիի խոսքը, երբ Շուշան Պետրոսյանը քայլեց դեպի դուռն ու “այդպես չեն դիմավորում հյուրերին” ասելով` դուրս եկավ: Ի դեպ, Արթուր Իսպիրյանն էլ հետ կանչեց Շուշանին. “Արի”: “Շուշան, ես չգիտեի, որ Դուք գալու եք, ես sms եմ գրել, Դուք չեք պատասխանել”,- ասաց Սյուզի Բադոյանը եւ հավելեց. “Անհարմար իրավիճակի համար ես չեմ մեղավոր: Շուշանը համաձայնել էր բոլոր ակումբներում ներկա լինել, ինքը որոշեց, որ այստեղ, երեւի, իզուր է”: Syuzi Badoyan “Իմ պարտքն եմ համարում Էմմիի կողքին լինել”. Շուշան Պետրոսյան Bravo.am-ը այս թեմայի շուրջ քիչ առաջ զրուցեց Շուշան Պետրոսյանի հետ: Երգչուհու խոսքերը մեջբերում ենք ամբողջությամբ: “Երկու տարբեր ակումբից հրավեր ստացա, երկուսին էլ չեմ մերժել, որովհետեւ իմ պարտքն եմ համարում Էմմիի կողքին լինել եւ որեւէ լրատվության միջոցով ասել` ոչ մի ահավոր բան չի եղել, ինքը մնում է նույն տաղանդավոր մարդը, պետք է շարունակի աշխատել, երգի, եւ վերջ: Եվ շնորհավորանքս իրեն` լավ կատարման համար: Բնականաբար, չեմ մերժել ե՛ւ “Հենարան”-ին ե՛ւ “Դե ֆակտո”-ին”,- պատմեց երգչուհին: “Իմ որոշելու հարցն է”. Շուշան Պետրոսյան ““Դե ֆակտո”-ի աղջիկն, ով հրավիրել էր, փաստորեն, չէր ուզում, որ ես գնամ երկու տեղն էլ, ուզում էր, որ միայն իրենց մոտ գնամ, բայց ես նախօրոք արդեն խոսք էի տվել “Հենարան”-ին: Կարծում եմ` շատ տգեղ եւ անազնիվ կլիներ, եթե չգնայի, ազնվորեն գնացի երկու տեղն էլ: “Դե ֆակտո”-ում իմ աթոռը հանված էր. չէին սպասում: Երբ ասացի` ինձ չէ՞իք սպասում, կիսամունաթային պատասխանեց` չէին սպասում, որ կգնամ: Բայց “Հենարան” գնալն իմ որոշելու հարցն էր”,- ասաց Շուշան Պետրոսյանը: Artur Ispiryan & Syuzi Badoyan “Ես խոսքիս տերն եմ”. Շուշան Պետրոսյան Միջադեպի առնչությամբ երգչուհին նաեւ հավելեց. “Երեկվանից խնդրում էր, որպեսզի ես միայն իրենց մոտ գնամ, ասացի` դա հնարավոր է միայն մի պայմանով, եթե Դուք կապվեք “Հենարան”-ի հետ ու ասեք, որ ես ձեզ մոտ եմ լինելու: Որովհետեւ ես նախօրոք “Հենարան”-ին խոսք եմ տվել: Առավոտյան sms եմ ստացել` էլի նույն խնդրանքով, որ չգնամ, բայց չի կարող նման բան լինել, եթե ես խոսք եմ տալիս, ես խոսքիս տերն եմ”: Սյուզի Բադոյանն էլ Bravo.am-ին ասաց, որ իր կողքին աթոռ կար եւ ինքն ընդամենը զիջում էր իր աթոռը Շուշանին, բայց “ինքը չսպասեց ոչ մի րոպե”: Մեր այն հարցին, թե աթոռն ինչո՞ւ նախապես չէր դրվել, երբ պայմանավորվածություն կար, Սյուզին պատասխանեց. “Աթոռները ես չեմ դնում. նախապես դրված են լինում եւ սովորաբար` երկու հյուրի համար”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/ եւ Photolure-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW