×


Որո՞նք են Էմիլ Մարկի կյանքի գույները :)

Մոդել Էմիլ Մարկի ճանապարհորդությունների, նաեւ Հայաստանից դուրս ծավալած գործունեության մասին BRAVO.am-ը պատմել է: Մեկ այլ առիթով նա մեզ հետ զրույցում նշել է, թե “կարողացել է սեւ գույներից հանել ուրիշ տղաների էլ”: Այս անգամ մոդելը որոշել է սեւ գույներից հանել բոլորին, ինչի համար գունեղ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ իր դեմքն ու մարմինը ներկված են բազմերանգ գույներով:): 

Էմիլ Մարկը


Ֆոտոշարքի գաղափարը հենց Էմիլինն է: Լուսանկարները հեղինակել է Արտյոմ Հարությունյանը: “Սա պարզապես կրեատիվ գաղափար չէ, այն համապատասխանում է մեր իրականությանը. յուրաքանչյուրն իր հոգսերով է ապրում, իսկ այս վառ գույները դուրս են եկել մեր հոգուց, որպեսզի օգնեն բոլորիս` տեսնելու ամեն ինչ վառ գույներով”,-նշել է մոդելը:

Էմիլ Մարկը


“Կյանքի գույներ” ֆոտոշարքում ներառված աշխատանքներն արվել են լուսանկարչի ստուդիայում՝ տեւելով մի քանի ժամ: Հատուկ հրավիրված նկարչուհին օգնել է գույների ճիշտ համադրություններ կատարել, նաեւ հանդես է եկել ջուր լցնողի դերում:). “Ներկերն աչքերիս մեջ էին լցվում, բայց աշխատանքը զոհեր է պահանջում”:

Էմիլ Մարկը նշել է, որ առաջիկայում աշխատանքային գործուղման կմեկնի Ֆրանսիա: Նոր ֆոտոշարքերի գաղափարներ ունի, որոնք եւս պատրաստվում է իրականացնել:  

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտյոմ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW