×


Ո՞ւմ է կտակել Ալլա Պուգաչովան իր ունեցվածքը

Ռուսաստանյան շոու-բիզնեսի թագուհին`Ալլա Պուգաչովան, հրապարակել է իր կտակը: Երգչուհին որոշել մահից հետո իր ողջ ունեցվածքը փոխանցել ընդամենը երկու հոգու: Այսպիսով, Պուգաչովայի ժառանգներն են դուստրը` երգչուհի Քրիստինա Օրբոկայտեն, եւ երեք թոռներից ավագը` Նիկիտա Պրեսնյակովը:):

Քրիստինա Օրբակայտեն եւ Ալլա Պուգաչովան


Կտակի համաձայն` պրիմադոննայի չորրորդ ամուսինը` Մաքսիմ Գալկինը, կնոջ մահից հետո ոչինչ չի ստանա: Սակայն հումորիստը բազմիցս նշել է, որ իր եւ Ալլայի ամուսնության հիմքում միայն սերն է:

Ալլա Պուգաչովան


Պուգաչովայի ունեցվածքի հստակ չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ երգչուհին ունի  հինգ սենյականոց բնակարան Արբատ փողոցում, երկհարկանի տուն Իստրայում, ունեցվածք Մայամիում, հինգ ավտոմեքենա, բիզնես նախագծերի բաժնետոմսեր եւ այլն:):

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը


Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել են, թե Ալլա Պուգաչովան առողջական խնդիրներ ունի, մասնագետի է դիմել ձայնալարերի բուժման համար:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Dni.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW