«Չարենցի 28»
ԴերՀովան ռեստորանի բաժնետեր է :)
Ինչպես գիտեք, Bravo.am-ում գործում է Ժամանց բաժինը, որտեղ կարող եք ծանոթանալ Երեւանում գործող ռեստորաններին, սրճարաններին, կարաոկե ակումբներին ու ժամանցի համար նախատեսված այլ վայրերին:
Bravo.am-ը ներկայացնում է ժամանցի այնպիսի վայրեր, որոնք պատկանում են ձեզ հայտնի մարդկանց: Այս անգամ նմանատիպ վայր է ընտրվել «Չարենցի 28» ռեստորանը, որն արդեն երկու տարի է` գործում է: Ռեստորանի բաժնետերերից մեկն է ԴերՀովան:
Մեզ հետ զրույցում ԴերՀովան ասաց, որ իրեն միշտ հետաքրքրել է ռեստորանային կամ լաունջ բիզնեսը. «Երբ իմացա, որ իմ ծանոթները նման ռեստորան են բացելու, ասացի` ես էլ կմասնակցեմ այդ գործին: Միգուցե հետագայում կունենամ իմ սեփական ռեստորանը...:)»:
ԴերՀովան ասում է` ռեստորանային բիզնեսը ահավոր ծանր գործ է. «Սննդի թարմությունը շատ կարեւոր է, ամեն ինչ պետք է թարմ լինի...»: Իսկ ռեստորանի անվան մասին խոսելով` մեր զրուցակիցն ասում է, որ արտասահմանում ընդունված է ժամանցի համար նախատեսված վայրերը կոչել այն անվամբ, որ հասցեում գտնվում է:
Չարենցի 28 հասցեում գտնվող համանուն ռեստորանը բաղկացած է 2 հարկից, ունի բացօթյա պատշգամբ եւ բակում տեղակայված մի քանի սեղաններ. «Սա սեփական տուն է եղել, եւ մենք վերանորոգման ժամանակ որոշեցինք պահել տնական վիճակը: Այսօր շատ են լինում հաճախորդներ, որ ասում են. «Ոնց որ տան մեջ լինենք»:)»,-ասում է ԴերՀովան ու հավելում, որ ինտերիերի հիմնական դիզայնով զբաղվել է ռեստորանի մեկ այլ բաժնետեր`Ալիսը,-«Այստեղ զգացվում է հունական ազդեցությունը. սպիտակը շատ է. կարծում եմ`մեզ մոտ սա նորություն է»:
Խոհանոցի մասին խոսելով` ԴերՀովան ասում է, որ իրենք են ընտրում մատուցվող ճաշատեսակների ցանկը. «Մեր խոհարարը հայ է, ճաշացանկն էլ իր մեջ ընդգրկում է հունական, հնդկական, արաբական, թայլանդական ու արեւմտահայկական կերակուրներ, որոնք տարբերվում են միմյանցից իրենց յուրահատուկ համով»: Ռեստորանի ուտեստների շատ համեմունքներ դրսից են բերում. «Կանադայից, արաբական երկրներից...»: Խմիչքներից ունեն գինիների մեծ տեսականի:
Մեր զրուցակիցն ասում է, որ իրենց ռեստորանում տարբեր են նաեւ հաճախորդները. «Այստեղ գալիս են դեսպաններ, երգիչներ, զբոսաշրջիկների խմբեր եւ այլ մարդիկ»: Իսկ սպասարկումն իրականացնում են հիմնականում համապատասխան կրթություն ունեցող եւ իրենց գործին ճիշտ տիրապետող մատուցողներ:
«Չարենցի 28»-ի այցելուներն այնտեղ կազմակերպում են ծննդյան տոներ, նշանադրության արարողություններ ու գործնական հանդիպումներ: Ռեստորանում հնչում են ԴերՀովայի ընտրած երաժշտությունները, որոնք, ինչպես ինքն է ասում, հետաքրքիր են, հանգիստ ու լաունջի համար են նախատեսված: «Շատ անգամ հաճախորդները հարցնում են աշխատողներին, թե որտեղից կարող են ձեռք բերել այդ երաժշտությունների CD-ին:)»,- ասում է ԴերՀովան:
Bravo.am-ը ձեզ է ներկայացնում փոքրիկ հատված «Չարենցի 28»-ի ճաշացանկից.
«Չիլի տավար»
«Սաթեյ հավ»
«Մանթի»
«Կանաչ քարիով հավ»
«Իզմիրյան ուտեստ»
«Մածունով քյուֆթա»
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
ԴերՀովան ռեստորանի բաժնետեր է :)
Ինչպես գիտեք, Bravo.am-ում գործում է Ժամանց բաժինը, որտեղ կարող եք ծանոթանալ Երեւանում գործող ռեստորաններին, սրճարաններին, կարաոկե ակումբներին ու ժամանցի համար նախատեսված այլ վայրերին: :)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: