×


Չելսի Քլինթոն

Չելսի Քլինթոն

Բիլ եւ Հիլլարի Քլինթոնների դուստրը ամուսնացավ Աղջիկներ, մի մտածեք, 30 տարեկանում էլ են ամուսնանում: Ահա ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ գործող պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի 30-ամյա դուստր Չելսին էլ ամուսնացավ` իր մանկության ընկեր, 32-ամյա ֆինանսիստ Մարկ Մեզվինսկու հետ: Մարկ Մեզվինսկին եւ Չելսի Քլինթոնը ամուսնական արարողության ժամանակ: Լուսանկարը` AFP / Getty Images «Խեղճ» Չելսին միշտ փոքրիկ եւ համեստ հարսանյաց հանդեսի մասին էր երազում, բայց ստիպված էր դիմանալ գաղտնի գործակալների կողմից ապահովված անվտանգությանը եւ ամուսնանալ հայտնի Astor Courts-ում` միլիոնատեր Ջոն Ջեքոբ Ասթոր IV-ին նախկինում պատկանող տանը Նյու-Յորք նահանգում: Երջանիկ ընտանիքը. Մարկ Մեզվինսկի, Հիլլարի Քլինթոն, Չելսի Քլինթոն եւ Բիլ Քլինթոն: Լուսանկարը` AFP / Getty Images Ի դեպ, ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր ամուսնության արարողությունն անցկացնել Սպիտակ տանը: Մարկ Մեզվինսկու եւ Չելսի Քլինթոնի ամուսնական արարողությունը գնահատվել է 3.2 միլիոն դոլար: Լուսանկարը` AFP / Getty Images Չելսիի հայրիկը` Բիլ Քլինթոնը, չափազանց նյարդային էր ու անհանգստությամբ ուղեկցեց դստերը խորանի մոտ: Եվ այսպես, Չելսի Քլինթոնը ասաց «հնազանդ» եմ սպիտակ վարդերով զարդարված խորանի առջեւ, արեւի շողերի ներքո` կեսօրին: Արարողությանը ներկա էին 500 հյուրեր: Բիլ Քլինթոնը ուղեկցում է դստերը խորանի մոտ: Լուսանկարը` AFP / Getty Images Զույգը լռում է ծախսված գումարի մասին, սակայն ընդհանուր հաշվարկներով հարսանյաց պատրաստությունները գնահատվել են 3.2 միլիոն դոլար: Հարսանյաց տորթը արժեր 7 000, իսկ հայտնի դիզայներ Վերա Վանգից պատվիրած զգեստի գինը տատանվել է 16-20 000 դոլարի միջեւ: Իսկ ահա ամուսնական մատանին արժեր 600 հազար դոլար: Հյուրերը Մարկ Մեզվինսկու եւ Չելսի Քլինթոնի ամուսնական արարողությանը Լուսանկարը` AP Bravo.am-ը բոլոր չամուսնացած աղջիկներին նման «համեստ» հարսանիք է մաղթում:): Աղբյուրը` www.dailymail.co.uk Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW