×


Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ

Պենելոպա Քրուզ եւ Խավիեր Բարդեմ

Զույգը գաղտնի ամուսնացել է Պենելոպա Քրուզի եւ Խավիեր Բարդեմի հայ երկրպագուներ եւ երկրպագուհիներ: Պիտի ուժեղ լինեք եւ դիմադրեք այս նորությանը: Ձեր կուռքերը ամուսնացել են: Աստղային զույգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը ամերիկյան "Life & Style" ամսագրում: Penelopa Cruz & Javier Bardem Դերասանական զույգի գաղտնի պսակադրությունը տեղի է ունեցել իրենց ընկերների տանը` Բահամյան կղզիներում, հուլիսի սկզբին: Արարողությանը ներկա էին զույգի ընտանիքի անդամները եւ ամենամտերիմ ընկերները: 36-ամյա օսկարակիր Պենելոպա Քրուզը կրում էր հարսանյաց զգեստ Ջոն Գալիանոյից: Penelopa Cruz & Javier Bardem Հիշեցնենք, Պենելոպան եւ Խավիերը 20 տարվա ընկերներ են, բայց նրանց միջեւ սիրավեպը սկսվել է 2007 թվականին` «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ընթացքում: 41-ամյա Խավիեր Բարդեմը սիրո խոստովանություն է արել Պենելոպա Քրուզին Կաննի կինոփառատոնում` տարվա լավագույն դերասան հռչակվելու ժամանակ: «Պենելոպա, շատ բանով եմ պարտական քեզ ու… ես սիրում եմ քեզ»: Դե խոստովանեք, ո՞վ կդիմանար սիրո այսպիսի խոստովանությանը: :) Աղբյուրը` Daily Mail Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին