Լեգենդար երգիչը Երեւանում համերգ տվեց:) Աշխարհահռչակ երաժիշտներին Երեւան բերող ճամփաները բացվել են:): Հոկտեմբերի 26-ին Հայաստանի մայրաքաղաքում իր ձայնը հնչեցնելու հերթը Ջո Կոկերինն էր: Աշխարհահռչակ երգիչը մենահամերգով հանդես եկավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Լեգենդար ռոք եւ բլյուզ երգիչը Երեւան էր ժամանել իր “Hard Knocks 2010” տուրնեի շրջանակներում: Կատարեց համանուն նոր ալբոմից ստեղծագործություններ, ինչպես նաեւ հայտնի, սիրված հիթեր: “You can leave your hat on”,- երգեց Ջո Կոկերը, ու հայերը տարերքի մեջ ընկան:): “You are so beautiful” երգի առաջին իսկ հնչեցված նոտաներից հանդիսատեսը երջանիկ դեմքեր ընդունեց: Նույն բարձր տրամադրությունն ու ոգեւորվածությունն էր տիրում ցանկացած երգի ժամանակ:): Ջո Կոկերը, իսկապես, հրաշալի կերպով ներկայացավ հայ հանդիսատեսին, ձայնը հրաշալի էր հնչում, արտիստիզմի մասին խոսելն իսկ ավելորդ է. դրական էներգիայի պակաս չէր զգացվում: Երգչի նվագախմբի անդամներին եւ հատկապես երկու գեղեցկուհի բեք-վոկալիստներին ուղղված ծափահարությունները եւս ի սրտե էին:): Հիշեցնենք, որ Ջո Կոկերի հայաստանյան համերգը իրականացվեց “Երեւանյան հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Ի դեպ, երեկոյի ավարտին Ջո Կոկերը, իհարկե, դժվարությամբ արտասանելով, բայց հայերեն շնորհակալություն հայտնեց Երեւանին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: