×


Ջորջ Հարիսոն

Ջորջ Հարիսոն

Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանել բիթլի մասին Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ է նկարահանել լեգենդար “Բիթլզ’’ քառյակի կիթառահար Ջորջ Հարիսոնի մասին: Այն կոչվում է երաժշտի համանուն սոլո ալբոմներից մեկի անունով` “George Harrison: Living in the Material World”: Martin Scorsese Ֆիլմը ներկայացնում է Հարիսոնի կյանքը` սկսած այն ժամանակներից, երբ “Բիթլզ’’-ը սկսնակ ռոք-բենդ էր, վերջացած խմբի անդամների բաժանմամբ, երաժշտի սոլո կարիերայով եւ ֆիլմերի պրոդյուսերի գործունեությամբ: Մարտին Սկորսեզեն ֆիլմում  ցուցադրում է այնպիսի կադրեր, որոնք անհայտ են հանրությանը: Ֆիլմում տեղ են գտել նաեւ հարցազրույցներ Փոլ Մաքքարթնիի, Յոկո Օնոյի, Ֆիլ Սպեկտորի, Էրիկ Քլեփթոնի եւ հայտնի այլ անձանց հետ: “George Harrison: Living in the Material World”-ի պրեմիերան կկայանա աշնանը` HBO կաբելային հեռուստաալիքի եթերում: Հոկտեմբերի 10-ից կվաճառվեն նաեւ ֆիլմի DVD տարբերակները: George Harrison “Հարիսոնի երաժշտությունն ինձ համար շրջապատող միջավայրի սաունդթրեքն է ու շատ մեծ դեր ունի իմ կյանքում”,- ասել է Մարտին Սկորսեզեն: Նա առանձնացնում է երաժշտի դեբյուտային ալբոմը` “All Things Must Pass’’-ը: Անվանի ռեժիսորը նշել է, որ ֆիլմի աշխատանքային ընթացքը հետաքրքիր եւ հաճելի է եղել: Մարտին Սկորսեզեն հայտնի է 60-ական թվականների երաժշտության հանդեպ տածած իր սիրով: 2008 թվականին նա վավերագրական ֆիլմ է  նկարահանել նաեւ “The Rollong Stones” խմբի մասին, որը կոչվում է “Shine a Light’’: Հիշեցնենք, Ջորջ Հարիսոնը մահացել է 2001 թվականին` 58 տարեկանում: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.georgeharrison.com/

Կարդալ ավելին

Quality Sign BW