Երգչուհին հրաժարվել է սեքսից Մի ռուս Ջուսին այնպես է սիրել, որ երգչուհին մինչ օրս չի մոռանում, բայց նաեւ դավաճանությունը չի ներում. նախկին սերերին հետ չի ընդունում, երգելն էլ համարում է զուգընկեր ունենալու պես մի բան:): Bravo.am-ի հետ երգչուհին իր սկանդալային կյանքից է խոսել. շուտով կրկին զարմացնելու է:): Հոկտեմբերի 1-ին “Armenian Music Center”-ում ժամը 13:00-ից Ջուսը երկրպագուների համար իր առաջին ձայնասկավառակն է ստորագրելու, որի դիզայնը զուգարանի թղթով է արված:): Նույն օրը երեկոյան էլ “Kami”-ում երգչուհին կմատուցի “Kix”-ի պարունակությունը, ելույթ կունենան նաեւ երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, Նիկ Էգիբյանն ու նորահայտ Չաչը: CD-ի անվանումը կապված է երգչուհու “You are my kix” երգի հետ, որի ակուստիկ տարբերակն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել ունկնդիրների շրջանում: - Ո՟վ է քո “չստացվածը”: - “You are my kix” երգի հեղինակ Կարեն Գրիգորյանը իրեն ցավ պատճառած ինչ-որ աղջկա մասին է գրել, ուղղակի ես այդ երգը զգացի: Իմ կյանքում էլ են “kix”-եր եղել, բայց շատ քիչ. միշտ ես եմ լքել: Մի անգամ էլ ինձ են թողել: - Ներել, մոռանալ չի՟ ստացվում: - Մի հոգու ընդամենը չեմ կարողանում մոռանալ, որովհետեւ իրեն շատ էի սիրում: - Իսկ առհասարակ սերերդ շա՟տ են: - Քիչ տղաների հետ եմ եղել: Պետք է անպայման սիրեմ, հակառակ դեպքում սեռական հարաբերությունների մեջ մտնել չեմ սիրում: Դրա համար այս վերջին ութ տարին ոչ մի տղամարդ չեմ ունեցել: - Ամենասկանդալային Ջուսը 8 տարի առանց սեքսի՟ է մնացել: - Այո: Ինձ ասում են` կարող է դրա հետեւանքով նյարդային դառնամ: Գուցե այդպես է, բայց ինձ փրկում է բեմը. Փաստորեն, ամեն օր կամ օրը մեջ երգում, լիցքաթափվում եմ: Կարելի է ասել, որ այդպես օրգազմի եմ հասնում. ոչ թե սեքսուալ օրգազմ, այլ հոգեկան բավարարվածություն: - Փաստորեն, բեմը չլիներ, մենակությունից, առանց սեր ավելի կխենթանայիր:): - 100 տոկոս: Բայց մեկ է` մեջս սեր կա, առանց սեր չեմ կարող ապրել. մարդկանց սիրում եմ: - Տղամարդկանց հարցում հաջողակ չե՟ս: - Չէ, ոչ ոք դուրս չի գալիս: Միշտ թերություններ եմ գտնում, չգիտեմ էլ` դա վատ է, թե լավ: Վերջին 8 տարվա ընթացքում դեռ այնպիսի տղամարդ չի եղել, որ շատ սիրահարվեմ ու… Նաեւ նա պետք է սիրի, եթե այդպես չլինի, կոկորդս կխեղդեմ, այնպես կանեմ, որ ինքս էլ չսիրեմ: - Իսկ 8 տարի առաջ ի՟նչ հաճախականությամբ էիր զուգընկերներիդ փոխում: - Մեկին որ սիրում եմ, դա տարիներ է տեւում, մինչեւ վատ բաներ չանեն: Լքեց, ես վատ տարա, ծանր էր, բայց հարաբերություններ չպարզեցի. դա ոչ մի լավ բանի չի բերում: Ինքը հասցրել է ամուսնանալ, բաժանվել ու քաչալ է:): Ուզում էր հետ ընդունեմ, ո’չ: Նախկին սերերս միշտ ցանկանում են վերադառնալ, բայց արդեն գնացքը մեկնած է լինում: - Այդ ո՟ւմ չես կարողանում մոռանալ: - Ռուս է, անունը` Վյաչեսլավ: Լավ կիթառահար է. Լեպսի, Նոսկովի մոտ է նվագել, հիմա “Արիա” խմբի անդամներից է: Գիտե՟ս` ինչ սիրուն է, բայց դա կապ չունի: Արտաքինն ինձ համար կարեւոր է այնքանով, որ համընկնի քո ու իր ներքին էներգիան, աուրան: Մարդ լինի ու չդավաճանի. դավաճանությունը չեմ սիրում, դա մեծ “kix” է ինձ համար: Ինձ որ դավաճանում են, լքում եմ, անգամ եթե երեխա ունենանք, այդպես կվարվեմ: Սիրահարվեմ, նախկինիս կլքեմ, նոր կգնամ ուրիշի մոտ: Իմ դեպքում այդպես է. չեմ կարող երկուսի հետ միաժամանակ լինել: - Ռուսին հայ տղամարդկանցից գերադասեցի՟ր: -Երբ Ռուսաստանում էի ապրում, երկուսս էլ Իրինա Ալեգրովայի խմբում էինք հանդես գալիս: Հինգ տարի շատ ուժեղ սեր էինք ապրում: Հետո ինքը դավաճանեց ինձ. ես չեմ տեսել, բայց զգացել եմ. զգում եմ նման բաները: Հետո ես Ալեգրովայի հետ տարբեր երկրներ էի գնում, պարզ է` մի տարի տղեն ի՟նչ պետք է աներ: Բայց գիտե՟ս ինձ ոնց էր սիրում. այդ ընթացքում ոչ մեկի հետ չի եղել: Ռուսները հայուհիներին շատ են սիրում. իրենց համար էկզոտիկ ենք: Դե հայ տղամարդկանց համար էլ` ռուս աղջիկները… - Նշում ես` ամուսնացած տղամարդկանց հետ էլ չունես: - Մոտս միշտ ամուսնացած տղամարդիկ են գալիս, ասում` “կնիկը հեչ, ես իրեն շատ եմ սիրում, բայց մերը ուրիշ ա. ես քեզ զգում եմ”: Չէ, ամուսնացած տղամարդ` մեռած տղամարդ: Ինձ համար ամուսնացածների հետ հանդիպելը տաբու է: Չեմ էլ հարգում այդպիսիններին, այ տանը մնացածների հետ կարելի է… :) - Երիտասարդների՟ն ես համակրում: - Մի բան եմ ուզում ասել. հիմա հաստատ չէ, բայց երբ մեծանամ ու տխուր լինեմ, կորցնելու բան չեմ ունենա, ծննդաբերել չեմ կարողանա, կարող է մի ջահել-ջուհուլի բռնեմ… Ու պաչեմ: - Երեխա ունենալու ցանկություն, նպատակ չունե՟ս: - Եթե էլի մի 8 տարի անցնի ու մենակ լինեմ, ինձ համար կունենամ: Շատ երգչուհիներ են այդպես անում: Բա ի՟նչ անեմ, հո միշտ չե՟մ սպասելու: - Ի՟նչ է ասում քո մասին անունդ: - Ջուսը արդեն ներծծվել է իմ մեջ: Առաջ ես Յանինան էի, բայց Մոսկվայում էկզոտիկ ածական դրեցին: Էնթոնի Հայստանկը, ով մի ժամանակ պրոդյուսերս էր, ասաց` Ջուսը ավելի լավ բեմական անուն է: Անձնագրով էլ եմ փոխել անունս, հակառակ դեպքում կարող է դատի տային. Ճապոնիայում “Ջուս” խումբ կա, Ամստերդամում էլ` ռադիո: - Դե դու բնական Ջուսն ես:): - Իհարկե, պատկերացնում ես` անբնականը ինչ մեծ աշխատանք կպահանջի. ամեն օր բոլորին` “պրիվեեեետ”, բայց ատում ես: Ինձ թվում է` մարդկանց նյարդային լինելը անբնականությունից է, որովհետեւ միշտ ձգված են լինում, խաղում են` “կյանք, ո՟նց ես”: Էդ ժպիտները սթրեսի արդյունք են: Դրա համար ես ինչ զգամ` վատ, լավ, միշտ արտահայտում եմ, որ էմոցիաները դուրս գան: Դրա համար ես հարմոնիայի մեջ եմ գտնվում: Ժողովուրդը այն երգչուհիներին, արտիստներին, քաղաքական գործիչներին է ընդունում, ովքեր բնական ու անկեղծ են իրենց պահում: - Կարծում ես` հայ հասարակությունը քեզ սիրո՟ւմ, ընդունո՟ւմ է: - Այո, ոչ բոլորը, բայց շատերը սիրում են: Մեկ-մեկ քայլում եմ փողոցով, մոտենում են, բարեւում, ցանկանում նկարվել, հարց չկա:): - Լրատվամիջոցներից մեկը գրել է` անբարոյական ես ու նման այլ որակումներ էլ է տվել, ինչպե՟ս արձագանքեցիր: - Արհամարհանքը առաջին վիրավորանքն է: Ինձ թվում է, եթե արտիստի շուրջ ոչ մի խոսակցություն չի լինում, ուրեմն ինքը հետաքրքիր չէ: Չեմ համեմատվում, բայց Մադոննան իր համերգային շրջագայություններից մեկի ժամանակ խաչ էր բարձրացվում: Նրան սատանա էին անվանում, նկարները վառում, ու դա շատ լավ է. նման բաներ է անում, որ հետաքրքրություն առաջացնի իր անձի, ալբոմների շուրջ: - Դու էլ ես քո սկանդալները նախօրոք պլանավորո՟ւմ: - Չէ, իմ դեպքում ուղղակի ստացվում է: Նոր ձայնասկավառակիս համար հետաքրքիր դիզայն էր պետք անել. զուգարանի վրա նստած եմ նկարվել, CD-ն էլ զուգարանի թղթով է փաթեթավորված: Աշխարհում ոչ ոք նման բան չի արել. “Kix”-ը լսելուց հետո, թուղթը կարող են օգտագործել ըստ նշանակության:): - Ի՟նչ որակի թուղթ է:): - Իտալական թանկարժեք զուգարանի թուղթ է` ելակի հոտով: Ինձ թվում է` շատ հետաքրքիր կլինի, թեեւ թանկ կարժենա: Վաճառվելու է նաեւ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում, Ռուսաստանում: Արտասահմանցիները մտնում են CD-ների համար նախատեսված մեծ խանութ, մեկ էլ դուրս ընկած զուգարանի թղթով ձայնասկավառակ նկատում:): Ինձ չեն ճանաչի, ես Ագիլերան չեմ, բայց զուտ հետաքրքրության համար կգնեն: Բացի դրանից երգերն են շատ լավը: - Շեշտում ես` հաջողությունների հասնելու համար “թափով” սիրեկան է պետք ունենալ, հիմա քո դեպքում ինչպե՟ս է այդ հարցը լուծվել: - Ես չեմ գնում նման քայլերի: Օրինակ` Ռուսաստանում մի մեծահարուստ թանկարժեք մեքենա էր ցանկանում նվիրել, չուզեցի, որովհետեւ, եթե դա վերցնեի, ստրկուհու վիճակում կհայտնվեի: Մեկ-մեկ ստրկուհի կարող եմ լինել միայն իմ սիրելի մարդու համար: Ես կամքի ուժ ունեմ, ցանկանամ էլ, միեւնույնն է, ինձ կզրկեմ դրանից: - Այդ դեպքում եկամուտիդ աղբյուրները կնշե՟ս: - Համերգների վիճակը շատ վատ է առհասարակ, երեւի ժողովուրդը հոգնել է: Անգամ ակումբներ չեն հաճախում: “Կոլիզեյ”-ում եմ երգում, մեկ էլ վարածս հեռուստահաղորդումից եկամուտ ունեմ: Լավ հովանավոր ունենայի, շատ բաներ կանեի: Ես չեմ դիմում, բայց եթե փնտրեմ, կգտնեմ. իմ ոճը սիրում են: Մեկ էլ ինձ չի թվում, որ ռաբիզ երգողներն են գումար վաստակողները. բացի Թաթայից, Արման Հովհաննիսյանից, Ռազմիկ Ամյանից, Արմենչիկից ու Սպիտակցի Հայկոյից ոչ ոք այդքան գումար չի վաստակում: Գիտե՟ս` ինչ լավ, գժական ձայն ունի Սպիտակցի Հայկոն: Իր հետ մի անգամ երգել եմ ծրագրի շրջանակներում ` “իմ ախպերս, ջան, ջան, ջան”:): - Ի՟նչ սկանդալ է պետք մեր շոու-բիզնեսին: - Հերիք է հայկական թախծոտ երգեր կատարեն, թող անեն այն, ինչ սիրում են, անկեղծ լինեն իրենց արվեստում, ճաշակով: Ես հեղափոխությունն արդեն արել եմ. Մոսկվայից եկա ու փոխեցի: Անգամ շատ երգչուհիներ վախենում են ինձ հետ նույն համերգին ելույթ ունենալ: - Վախենո՟ւմ են, որ կհամբուրես:): - Չէ, վախենում են, որ ինձ կարող է ավելի շատ ծափահարեն: Աղջկա հետ համբուրվելս բեմադրություն էր, ես լեսբուհի չեմ, թեեւ տղամարդու հետ չեք տեսնում: Բոլորին պաշտոնապես հայտարարում եմ` “նատուրալկա” եմ, տղամարդկանց եմ սիրում: Դա շոու էր ընդամենը: Դրանից հետո ամենասկանդալայինը մերկ տղամարդու հետ նկարվելս էր Կարեն Գրիգորյանի ֆոտոշարքում: - Քեզ հետ զրույցները միշտ սեքսի թեմայով են, ինքդ հաղորդումներիդ շրջանակներում, ամսագրերում ինտիմ թեմաներ ես շոշափում, ուրիշ հետաքրքրություններ չունե՟ս: Կցանկանա՟ս քաղաքականությունից խոսենք: - Չէ, ես քաղաքականության մեջ չեմ խառնվում: - Կարող ես եզրեր գտնել, օրինակ` ինտիմը քաղաքական ասպարեզում:): - Ինձ հետ քաղաքականությունը հեչ կապ չունի, կարծում եմ` արտիստները դրա մեջ չպետք է մտնեն ընդհանրապես, իրենց գործով թող զբաղվեն: - Իսկ ի՟նչ թեմաներով ես սիրում խոսել: - Ամեն ինչ հետաքրքրում է, բացի վերոնշյալից եւ աստղաֆիզիկայից. դրանց մասին բան չգիտեմ:) - Գրականություն, ձկնաբուծություն… -:) :) :) :) Սիրում եմ հետաքրքիր գրքեր կարդալ, բայց վերջերս դրա ժամանակն էլ չունեմ, շատ հետաքրքիր է “Հաջողության գրավականը” գործը: Լավ ֆիլմեր էլ եմ սիրում: Այն, ինչ շատ ես ուզում, դրան ձգտում ես, կլինի, պետք չէ բացասական տրամադրվել, անգամ եթե քեզ վատաբանում են, այլապես ամեն ինչ վատ կընթանա: Շուտով Իրինա Ալեգրովան է Երեւանում համերգ տալու: Ջուսը ուզում է նախկին ժամանակների պես երգչուհու հետ հանդես գալ. “Իրեն շատ եմ սիրում: Գուցե ցանկություն հայտնի` միասին երգենք”: Հայկական շոու-բիզնեսի հետ չի սիրում ընկերություն անել. “Ամեն ինչ սուտ է. ես սուտը չեմ սիրում: Երկու ընկեր ունեմ, որոնց հետ շատ մոտ եմ` երգահան Կարեն Գրիգորյանն ու երգչուհի Լիաննան: Ծանոթների հետ` մենակ “պաչիկ, պրիվետ, ո՟նց ես”: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: