×


Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալ

Թենիսիստը մերկացել է Ուրախալի լուր Ռաֆայել Նադալի գեղեցիկ սեռի երկրպագուների համար ;): Բազմաթիվ կոչումներ ստացած երիտասարդ թենիսիստը ցուցադրել է իր մարմինը` լուսանկարվելով նոր ֆոտոշարքում: Նա մերկացել է “Armani Underwear” բրենդի համար` իհարկե, չմոռանալով կրել ներքնազգեստ:): Raffael Nadal Իտալական բրենդի աշնանային հավաքածուի համար արված լուսանկարներն ավելի  ամառային ու թեժ են ստացվել: 25-ամյա մարզիկը լուսանկարներից մեկում պառկած է փայտե հատակին, մյուսում էլ ձեռքերում պահելով ջինսե տաբատը` այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես թե  նոր է հանվել:): “Այս բրենդի հետ աշխատելը նոր փորձ է ինձ համար: Սա լրիվ ուրիշ աշխարհ է, որն, ի դեպ, շատ եմ հավանում եւ մեծ հաճույք եմ ստանում նման նկարահանումներից”,- ասել է Նադալը: Հիշեցնենք, իտալական բրենդի համար ժամանակին լուսանկարվել են նաեւ ֆուտբոլիստներ Դեւիդ Բեքհեմն ու Քրիշտիանո Ռոնալդուն: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW