Կադրեր երգչուհիների անձնական կյանքից
Ռիհանայի եւ Բեյոնսեի երկրպագուները միավորվելու կարիք չունեն:). երգչուհիները դուետով հանդես չեն եկել, այլ գրեթե միաժամանակ ներկայացրել են իրենց նոր տեսահոլովակները:
“Cheers” երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել Ռիհանան, որտեղ կարող եք տեսնել` ինչ է կատարվել ետնաբեմում երգչուհու համաշխարհային տուրնեի ժամանակ, օգտագործվել են նաեւ կադրեր Ռիռիի անձնական կյանքից:
Ի դեպ, “Cheers”-ը կուրախացնի նաեւ Ավրիլ Լավինի երկրպագուներին. այս երգչուհին եւս հանդես է եկել տեսահոլովակում:
Ռիհանան եւս մեկ նորություն ունի իր երկրպագուների համար: Շուտով կթողարկվի երգչուհու համերգի DVD տարբերակը, որում կզետեղվեն նաեւ լրացուցիչ նյութեր:
Բեյոնսեն Նյու Յորքում վերջերս համերգ է տվել, որի տոմսերը վաճառվել են 22 վայրկյանում: Օրերս էլ երգչուհին նոր տեսահոլովակ է ներկայացրել` հաստատելու, որ իր անձնական կյանքի պատճառով երաժշտական կարիերան երկրորդ պլան չի մղել:): “1+1”-ում Բեյոնսեն կրկին դիվայի կերպարով է, կիսամերկ ու սեքսուալ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: