Ռոզի Հանինգթոն-Վայթլի եւ Քենդիս Սվեյնփոլ
«Թրանսֆորմերս 3» ֆիլմի աստղ եւ «Victoria`s Secret» բրենդի մոդել Ռոզի Հանինգթոն-Վայթլիի շուրթերը մշտապես թեժ քննարկումների թիրախ են դառնում: Հիմնականում բոլորը պնդում են, որ դրանք պլաստիկ վիրաբուժության կամ սիլիկոնի արդյունք են:
Վերջերս yeeeah.com կայքի բլոգերներից մեկը տեղադրել էր մոդելի վաղեմի լուսանկարը, որտեղ նա 17 տարեկան է, եւ շուրթերը նույն մեծության են: Հենց այդ լուսանկարը պատճառ է հանդիսացել մտածելու, որ Ռոզին երբեւէ չի դիմել պլաստիկ վիրաբուժության: Բլոգերի կարծիքով, հավանաբար, նրա գեներում սեւամորթի արյուն կա, որովհետեւ նման շուրթեր կարելի է ունենալ կամ սիլիկոնի, կամ ալերգիայի շնորհիվ :):
Այսօր ձեզ ենք ներկայացնում դերասանուհու`«Elle UK» ամսագրի համար արված ֆոտոշարքը: Լուսանկարների հեղինակն է Դեւիդ Վասիեւիչը:
«Victoria`s Secret» բրենդի մյուս «հրեշտակը”` Քենդիս Սվեյնփոլը, եւս հանդես է եկել նոր ֆոտոշարքով: Նա ինչպես միշտ գրավիչ եւ սեքսուալ տեսք ունի: Այս անգամ նա ներկայացնում է բրենդի ներքնազգեստի նոր հավաքածուն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.2has.com


×
6,344






