×


Ռոլանդ Reincarnation-ը ծննդյան օրն անցկացրել է սիրելիի հետ

“The Reincarnation” ռեգգի-բենդի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը հունիսի 12-ին իր ծննդյան տարեդարձը նշել է սիրելիի՝ Գայանե Հովհաննիսյանի հետ: BRAVO.am-ը պատմել է,  որ Ռոլանդի ընտրյալը  պարում է “Գոհար”/“Kohar”/ համույթում, իրենց ծանոթությունն էլ եղել է  հենց այս համույթի՝  նախորդ տարվա գարնանը կազմակերպած համերգի ժամանակ: 

“Ամենամեծ նվերը ընկերուհուս ներկայությունն է իմ կյանքում”. Ռոլանդ


Երաժիշտը կատակով նշել է, որ չի հիշում իր տարիքը, բայց հիշում է, որ առաջինն իրեն շնորհավորել է հենց Գայանեն. “Գիշերը ժամը 00:01 րոպեին շնորհավորեց:): Ամենամեծ նվերը ընկերուհուս ներկայությունն է իմ կյանքում: Իրար հետ քաղաքից դուրս էինք գնացել, հետո երեկոյան տանը շարունակեցինք նշել մեր ընկերների հետ”:

“Քեզ համար թանկ մարդկանց հետ միշտ հաճելի է ծնունդ անել: Երեկ ամենախաղաղ, հանգիստ ու լուրջ ծնունդն եմ ունեցել: Վերջին մի քանի տարին, բացի նախորդից,  խմբով համերգների մեջ ենք եղել, երգելով եմ անցկացրել: Եթե տրամադրությունս ու ինձ շրջապատող մարդիկ լավն են, ամեն ինչ իր տեղում է, ուրեմն այդ օրն արդեն տոն է”, - պատմել է ռեգգի-բենդի վոկալիստը:

“Երեկ ամենախաղաղ, հանգիստ ու լուրջ ծնունդն եմ ունեցել”. Ռոլանդ


“Հիմա ալկոհոլ բացարձակապես չեմ օգտագործում”. Ռոլանդ

Ռոլանդի` ծննդյան օրվա առիթով ստացած նվերների շարքում գերակշռել է խմիչքը. “Նոր եմ հասկացել, թե ինչքան շատ եմ ստացել ալկոհոլային տարբեր տեսակի խմիչքներ :): Ճիշտն ասած, հիմա ալկոհոլ բացարձակապես չեմ օգտագործում: Ընկերներիս թվում էր, որ երեկ պետք է ինձ հարբեցնեն, բայց չստացվեց:)”:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի՝ Գայանե Հովհաննիսյանի հետ


Երաժիշտն իր լիարժեք ծնունդը պատկերացնում է ապագա ընտանիքի ու երեխաների հետ. “Հիմա ավելի խաղաղ միջավայր եմ սիրում, փարթիների, մեծ հավաքույթների չեմ մասնակցում: Կուզեմ երեխաներիս հետ անցկացնել, բայց թե երբ կամուսնանամ, այդ օրը միայն Աստված գիտի”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Ռոլանդ Reincarnation-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW