×


Սահմանադրություն եւ Արվեստ

Սահմանադրություն եւ Արվեստ

Ցուցահանդես Սահմանադրական դատարանում Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում: Ցուցահանդես Սահմանադրական դատարանի շենքում :): Փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 1-ը Սահմանադրական դատարանի աշխատակիցները առավել մեծ հաճույքով են աշխատանքի գնալու: Իսկ նիստերը ավելի արդյունավետ են ընթանալու: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 15  ամյա հոբելյանը առիթ հանդիսացավ, որպեսզի դատարանի պատերը զարդարեն հայտնի նկարիչների գործերը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ամուսիններ, բժիշկ Րաֆֆի եւ Վիկի Շողակ Հովհաննիսյանները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ցանկությամբ, ցուցահանդեսը ստացավ “Սահմանադրություն եւ Արվեստ” անվանումը: Viki Shoghak & Raffi Hovhannisyans, Bagrat Sargsyan & Levon Lachikyan Սահմանադրությունը, ինչպես արվեստը, սահմանվում է մարդկանց գաղափարախոսությամբ: Երկուսն էլ արտացոլում են պատմության տվյալ ժամանակաշրջանը եւ միջավայրը: “Սահմանադրություն եւ Արվեստ” ցուցահանդեսը ներկայացնում է հայ նկարչական արվեստի երեք փուլերը` անցյալ, ներկա եւ ապագա: Եվ այսպես, Սահմանադրական դատարանի 1-ին հարկում ներկայացված են ժամանակակից 10 նկարիչների աշխատանքներ` Արեւիկ Արեւշատյան, Նարեկ Ավետիսյան` հայ նշանավոր գեղանկարիչ Մինասի որդին, Ռուբեն Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Համլետ Հովսեփյան, Մոկո` նկարիչ, արվեստագետ Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրը, Վահան Ռումելյան, Արարատ Սարգսյան, Արթուր Սարգսյան եւ Դավիթ Կարեյան: Hakob Hakobyan Դատարանի 2-րդ հարկում ցուցադրված 20-րդ դարի երկրորդ կեսի առաջնակարգ հայ վարպետներից մեկի, արվեստագետ Հակոբ Հակոբյանի նկարները եւ քանդակները ներկայացնում են ներկան: Նա իր որոշակի ուղղությունն է հիմնել 1950-ականներին եւ դեռեւս շարունակում է ստեղծագործել: Յուղաներկով բնանկարներ, կին եւ տղամարդ, նատյուրմորտներ, քաղաքային տեսարաններ են պատկերված Հակոբ Հակոբյանի կտավներում: Անցյալը ներկայացնում է ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառնիկ Ջուլումյանը, նույն ինքը` ԳԱՌԶՈՒ-ն: Նրա 21 աշխատանքները ցուցադրված են Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում: Ի դեպ, Գառզուի կտավները կազմակերպիչ, համադրող Վիկի Շողակ եւ իր ամուսին Րաֆֆի Հովհաննիսյանների անհատական հավաքածուից են: Garzu Ամուսինները բնակվում են ԱՄՆ-ում: Վիկի Շողակ Հովհաննիսյանի ժամանակակից արվեստի պատկերասրահը, որը հիմնվել է 1995 թվականին, առանցքային դեր է ունեցել` ներկայացնելով ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքները Միացյալ Նահանգների թանգարաններում եւ ամերիկացի մասնավոր կոլեկցիոներներին: 90-ականների սկզբին հավաքագրելով միջազգային յուրօրինակ հավաքածուին բնորոշ նմուշներ` նա զբաղեցնում էր Չիկագոյի Ժամանակակից  արվեստի թանգարանի կոլեկցիոներների ֆորումի նախագահի պաշտոնը: Հենց Վիկի Շողակ Հովհաննիսյանը բարեգործական հիմունքների վրա ստեղծեց մի համակարգ, որտեղ հանդիսատեսի լայն շրջանակներին ներկայացվեցին հայ արվեստագետների գործերը: Նրա կողմից Վիլեմ դը Քունինգի, Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկուատիի, Ջեյմս Ռոսենքիստի, Փաթ Սթեյրիի եւ Դեմիեն Հըրսթի աշխատանքների ձեռքբերումը հանգեցրեց անընդհատ աճող հետաքրքրությանը հայ արվեստագետների գործերի նկատմամբ: Վիկի Շողակը նշում է, որ հայ արվեստագետների աշխատանքները, անկասկած, դարավերջի ու ժամանակակից համաշխարհային արվեստի կարեւորագույն եւ դեռ լիովին չլուսաբանված էջերից են: Exibition “Արշիլ Գորկին գնահատված չի եղել իր ժամանակի ընթացքում, բայց այժմ ամբողջ աշխարհն է ընդունում, որ հենց նրանով է սկսվում աբստրակտ էքսպրեսիոնիզմը: Այսօր նա 10 ամենափնտրված արվեստագետներից մեկն է, ուրեմն կարեւոր է, որ արվեստագետը արժեւորվի իր ողջությամբ ու իր հողի վրա”,- ասում է Վիկի Շողակ Հովհաննիսյանը: 1995 թվականից ի վեր նա կազմակերպում է անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ Երեւանում եւ Միացյալ Նահանգներում, օգնում է հայ ժամանակակից արվեստագետներին ներկայանալ արտերկրում, վաճառել իրենց գործերը եւ ունենալ կատալոգներ: Սակայն Վիկի Շողակ Հովհաննիսյանի կարեւորագույն առաքելությունն է արվեստագետներին պահել իրենց հայրենի հողի վրա: Ի դեպ, բացի  կատալոգներից գործում է նաեւ www.hovanessiangallery.com կայքը: Davit Kareyan Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքերով, այս ցուցահանդեսը մի փորձ է` ընդգծելու մեր պետական կյանքն իմաստավորված կազմակերպելու, արժեբանական խոր ըմբռնումի վրա այն տանելու հրամայականը: Վիկի Շողակ Հովհաննիսյանը խոստանում է նմանօրինակ եւ հետաքրքիր ցուցահանդեսների շարունակություն մեր քաղաքում: Իսկ մենք անհամբեր սպասում ենք նոր ցուցահանդեսների եւ խոստանում ենք դրանք լուսաբանել:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW