Մելաձեի նոր ձեռքբերումը :)
Կանանց խումբ ստեղծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրա անդամները “տեխնիկական” պատճառներով պարբերաբար լքելու են այն, թեկուզ եւ ժամանակավոր ;): Այսպիսին է իրավիճակը նաեւ ռուսական “Վիա Գրա”-ում:
Խմբի ամենասեքսուալ երգչուհիներից մեկը` Նադյա Մեյխերը, հղի է եւ արդեն հայտնել է, որ լքում է ընկերուհիներին: Ի դեպ, գեղեցկուհին արդեն 9-ը տարեկան որդի ունի:
“Վիա Գրա”-ի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշել է Նադյայի փոխարեն խմբի անդամ դարձնել մեկ այլ գեղեցկուհի Սանտա Դիմոպուլոսին: 24-ամյա աղջիկը մասնակցել է “Աստղերի գործարան’’ նախագծի ուկրաինական տարբերակին:
Նշենք, որ Սանտան նաեւ մոդել է: Նա ամուսնալուծված է, ունի որդի: Երգչուհու նախկին ամուսինն է եղել ուկրաինացի հայտնի հաղորդավար Անդրեյ Ջեջուլան: Այժմ Սանտան հանդիպում է ուկրաինացի բիզնեսմենի որդի Վլադիմիր Սամսոնենկոյի հետ:
Սանտային “Վիա Գրա”-ի մյուս անդամները բավական ջերմ են ընդունել: Խմբի` իր մասնակցությամբ առաջին համերգն այսօր է` Օդեսայում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: