×


Սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21

Ինչպիսի՞ն կլինի տոնական համերգը:) Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է սեպտեմբերի 21-ին ժամը 21:00-ին` “Հերոսական բալլադ” 1 ժամ 20 րոպե տեւողությամբ համերգ-ներկայացմամբ: “Հայաստանը դու ես” Հրապարակը եզերող շենքերը միջոցառման ընթացքում պարբերաբար վերածվելու են էկրանների եւ դասական երաժշտության հնչյունների ներքո ցուցադրվելու են դրվագներ հայ ժողովրդի եւ անկախ պետականության 20 տարվա պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացվեն եռաչափ գրաֆիկայի միջոցով: Ավետ Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածով կսկսվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, եւ կշարունակվի  Ալ. Աճեմյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Եկմալյանի, Է. Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, է. Բաղդասարյանի, Ե. Երկանյանի, Ա.Բաբաջանյանի, Կոմիտասի, Ալ. Հարությունյանի, Ա. Այվազյանի, Կարվարենցի ստեղծագործություններով եւ կեզրափակվի Ռոբերտ Ամիրխանյանի` Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված “Ծնրադիր երդվում եմ քեզ” երգով: “Հայաստանը դու ես” Ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Պողոսյան), իսկ պարի պետական անսամբլները կկատարեն խորեոգրաֆիկ համարները: “Հերոսական բալլադ” համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: “Հերոսական բալլադ” համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաեւ շատրվանների ցուցադրությամբ, որոնք ծառայելու են որպես ջրային էկրաններ: Ի դեպ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ: Համերգ-ներկայացումից հետո կկազմակերպվի տոնական դիսկոտեկ եւ հրավառություն: Հիշեցնենք, որ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններն ընթանում են “Հայաստանը դու ես” խորագրի ներքո: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին