×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Երգչի նոր կայքը եւ տեսահոլովակի պրեմիերան Եվս մեկ լավ նորություն անվանի ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանի երկրպագուների համար, այսինքն` 2 լավ նորություն:): Նախ, այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջում երգիչը գրել է, որ արդեն պատրաստ է իր նոր պաշտոնական կայքը` http://www.serjtankian.com/: Կայքում երկրպագուները կարող են ծանոթանալ երգչի կենսագրությանը, մշտապես թարմացվող նորություններին, նախագծերին, դիտել երգչի լուսանկարները, տեսահոլովակները եւ համերգային կատարումները: Կայքում գործում է նաեւ “Store” բաժինը, որի միջոցով երկրպագուները կարող են գնել երգչի ձայնասկավառակները: Սերժ Թանգյանի նոր կայքի սքրինշոթը Երկրորդ լավ նորությունն այն է, որ Սերժ Թանգյանի “Left of Center” նոր սինգլի տեսահոլովակը արդեն պատրաստ է եւ հասանելի համացանցում: Հիշեցնենք, որ երգչի նոր` “Imperfect Harmonies” ձայնասկավառակը վաճառքի կհանվի սեպտեմբերի 7-ին: Սերժ Թանգյան Հայաստանում օգօստոսի 12-ին կայանալիք Սերժ Թանգիանի առաջին մենահամերգին անհամբեր սպասող երկրպագուների նյարդային համակարգը կարգավորելու համար Bravo.am–ը առաջարկում է դիտել երգչի նոր տեսահոլովակը: :) Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW