Երգիչը կմիանա Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագրին
Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of а Down խմբի մենակատար Սերժ Թանգյանն այսօր Երեւանում մամուլի ասուլիսում ասել է, որ կմասնակցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագրին:
Ներկայացնում ենք Սերժ Թանգյանի պատասխանները Մեդիամաքս-ի հարցերին.
- Ռոքի աստղեր Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին իրականացնում են մի ծրագիր, որի նպատակն է վերակառուցել 1988թ. երկրաշարժի հետեւանքով քանդված` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը: Մենք տեղյակ ենք, որ, հաշվի առնելով ձեր նախկին համագործակցության փորձը, Թոնի Այոմիի մենեջերը ամիսներ առաջ առաջարկել է Ձեր մենեջերին քննարկել համատեղ ձայնագրություն իրականացնելու առաջարկը, որի ողջ հասույթը կօգտագործվի Գյումրիի դպրոցի վերակառուցման համար: Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այդ առաջարկին:
- Թոնի Այոմիի դստերը տեսա ֆինլանդիայում, նա այնտեղ է ապրում: Գիտեմ` ինչ են անում Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը: Կարծում եմ` Գյումրիին օժանդակելու ծրագիրը, որի վրա նրանք աշխատում են, հոյակապ գաղափար է: Նրանց մենեջերները կապի մեջ են մտել իմ գրասենյակի հետ, հիմա փորձում ենք գտնել միասին աշխատելու լավագույն եղանակը եւ ժամանակահատվածը:
- Երբ սպասենք համատեղ ձայնագրություններին, եթե, իհարկե, լինելու են:
- Համոզված չեմ, որ դա համատեղ ձայնագրություն կլինի: Մենք Black Sabbath-ի երգերի միքսեր կանենք, որ արդեն արել ենք “System of a Down”-ի հետ, եւ դա կարող է տեղադրվել iTunes-ում: Կարող ենք վերջնական համաձայնության գալ այն մտքի շուրջ, որն ավելի արդյունավետ կլինի: Ուզում ենք առավել ստեղծագործական եւ արդյունավետ ձեւ գտնենք Գյումրիի երաժշտական դպրոցին օգտակար լինելու համար:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը:
Դպրոցի շինարարության համար անհրաժեշտ $250 000-ից արդեն հավաքվել է $72 000, ս.թ. մարտին Երեւանում Իէն Գիլանի համերգներից ստացված գումարը կազմեց $45 000, եւս $27 000 տրամադրել է Հայաստանի կառավարությունը:
2010-2011թթ. նախատեսվում է ներգրավել նոր միջոցներ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի եւ Asia խմբի ստեղնահար Ջեֆ Դաունսի մասնակցությամբ նախագծերի շնորհիվ:
Սերժ Թանգյանի երեւանյան համերգի կազմակերպիչներն են Deem Communications եւ Fugitive Studios ընկերությունները, իսկ բացառիկ գործընկերը` VivaCell-MTS բջջային օպերատորը:
Տեքստը` Լիլիթ Բաբայան /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/


×
7,759







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: