Ռոք-աստղը Երեւանում կերգի օգոստոսի 14-ին:)
BRAVO.am-ը դեռ մեկ ամիս առաջ տեղեկացրել էր Սերժ Թանգյանի` Երեւանում կրկին հանդես գալու մտադրության մասին:): Աշխարհահռչակ ամերիկահայ երաժշտի հայաստանյան երկրորդ համերգը կկայանա օգոստոսի 14-ին:
“System of a Down” հանրահայտ ռոք-խմբի մեներգչի համերգը կազմակերպվում է “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի` օգոստոսին կայանալիք բացման հանդիսավոր արարողության շրջանակում: Երկրպագուներ, այն բացօթյա է` հենց "Թումո"-ի տարածքում, եւ անվճար ;) :
«Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանն ասել է, որ երգիչը 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ գործեր կկատարի Elect the Dead Symphony ալբոմից, իսկ համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանգյանի երեւանյան նախորդ համերգը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
BRAVO.am


×
7,930





