Դիջեյի երկվորյակները շուտով լույս աշխարհ կգան:) BRAVO.am-ն իր ընթերցողներին պատմել է Սերժոյի “4th Reich”-ի շնորհանդեսի մասին, որի ժամանակ դիջեյը նշել էր. “Եթե մենք CD ենք թողարկում, տղա է կամ աղջիկ, որովհետեւ ուժեղ է լինում կամ շատ սիրուն”: Սերժոյի երկրպագուներ, աչքներդ լույս, շուտով լույս աշխարհ կգա դիջեյի երկվորյակը` թվով 5-րդ ալբոմը, որն անվանել է “Insomnia” /“Անքնություն”/: “Նախորդ ալբոմս` “Չորրորդ ռեյխը”, շատ ավելի ակումբային էր, լավ իմաստով` ավելի ծանր, իսկ “Insomnia”-ն ունի շատ տարբեր տրամադրություններ, որոնց մեջ կարելի է տեսնել ուժ, գեղեցկություն, ուղղակի անվերջ պարելու ցանկություն. ընեց որ, սա զույգ ա:)”,-BRAVO.am-ին ասել է դիջեյը: Ձայանասկավառակի աշխատանքները գրեթե ավարտված են: Սերժոն համագործակցել է Էմմիի, Իվետա Մուկուչյանի, “Ararat 94”-ի եւ “The Reincarnation”-ի հետ: Դիջեյի փոխանցմամբ` “Insomnia”-ի շնորհանդեսը նախատեսվում է դեկտեմբերի սկզբին: CD-ի դիզայնով զբաղվել է Վահան Ստեփանյանը: Նոր ալբոմը թողարկելուց հետո Սերժոն պատրաստվում է սկսել ակումբային ելույթների մի ծրագիր, որի նպատակը հայաստանյան ակումբային երաժշտությունը Հայաստանում ու Հայաստանից դուրս երիտասարդներին հասանելի դարձնելն է: Ծրագրեր կան նաեւ “HayTok” փրոդաքշնի հետ համատեղ թողարկել “HayTok Vol.2”-ը: “Աշխատանքներին կմասնակցեն հայ շատ տաղանդավոր դիջեյներ Հայաստանից եւ արտերկրից: Հավաքածուն լույս կտեսնի իմ ալբոմից հետո: Ի դեպ, առաջին նմանատիպ հավաքածուն թողարկվել է 2009-ին`“HayTok Vol. 1”-ը: Այս մեկը հաուս ոճում կլինի”,- նշել է Սերժոն: Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Վահան Ստեփանյանի, Դավիթ Գալստյանի եւ Սերժոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: