×


Սթիվի Ուանդեր

Սթիվի Ուանդեր

Երգիչը հանդես կգա Բաթումիում Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանը շատ աստղեր հյուրընկալեց եւ կրկին հյուրերի է սպասում: Բայց մինչ այդ, հերթը Բաթումիինն է: Համաշխարհային աստղ, սոուլ երգիչ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Սթիվի Ուանդերը հուլիսի 24-ին համերգ կունենա Բաթումիում: Համերգի կազմակերպիչն է Eastern Promotion ընկերությունը: Stevie Wonder “Հայտնի է, որ համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին Բաթումիում: Համերգի վայրը եւ այլ մանրամասներ դեռեւս ճշտվում են”, նշել են ընկերության ներկայացուցիչները: Վրացական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ երգիչը ելույթ կունենա Բաթումիում 14 երաժիշտներից կազմված խմբով: Eastern Promotion ընկերությունը հուլիսի 15-18-ը  կկազմակերպի նաեւ Black Sea Jazz Festival Batumi 2010 միջազգային ջազ-փառատոնը: Դե ինչ, լեգենդար Սթիվի Ուանդերի հայ երկրպագուները կարող են արդեն սկսել պլանավորել իրենց ուղեւորությունը դեպի Բաթումի: ) Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW