Աստղը կերգի Ցեղասպանության զոհերի հիշատակի համար Աշխարհահռչակ երգիչ եւ դաշնակահար Սթիվի Ուոնդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին, որ տեղի կունենա նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսում, 99-ը տոկոսով հաստատված է: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է համերգի հայկական հատվածի բեմադրիչ Ժիրայր Դադասյանը: “Դա պարզապես համերգ չէ, ավելի ճիշտ կլինի այն արշավ անվանել”,- ասել է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Լոսանջելեսյան միջոցառմանը հանդես են գալու նաեւ համերգի հայկական կողմի կազմակերպիչ, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, հնարավոր է նաեւ Ալ Ջերոյի մասնակցությունը: Արդեն հաստատվել է Մայքլ Փրասի ելույթը համերգին, ով, ի դեպ, դուետ է ձայնագրել Ֆլորա Մարտիրոսյանի հետ, ինչպես նաեւ Ալեքսայի: Հույն երգչուհին կշոշափի հույների ցեղասպանության հարցը: Նշենք, որ լոսանջելեսյան համերգով ազդարարվող արշավի նպատակն է Հայոց ցեղասպանության ճանաչումն աշխարհում երաժշտության միջոցով: Համերգաշարը կեզրափակվի 2015 թվականին, երբ կլրանա Մեծ Եղեռնի 100-ամյակը: BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: