×


Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյան

“Ուզողներ շատ ունեմ, մեծամասնությունը` Սփյուռքից :)” Սիլվա Հակոբյանը երաժշտությունից ոչ մի օր արձակուրդ չի վերցնում. “Ես այն երգչուհիներից եմ, որ առանց դադարի աշխատում են: Դեկտեմբերին Ռուսաստանում եմ մենահամերգ տվել, Ամանորին մի փոքր հանգստացա ու հիմա կրկին նույն գրաֆիկին եմ վերադարձել. արտասահմանից բազմաթիվ հրավերներ ունեմ, հետեւաբար, այս տարի էլ շարունակելու եմ նույն տեմպերով աշխատել”: Silva Hakobyan Երգչուհին անցյալ տարի երեւանյան իր առաջին մենահամերգը տվեց, ձայնասկավառակ թողարկեց, երեք տեսահոլովակ ներկայացրեց` “Սիրելու”- ն, “Թիթիզը” եւ “Սիլոյի պարը”: Ի դեպ, Երեւանի պատերից մեկն էլ “Սիլոյի պատ” է կոչվում:): Սիլոն` ավտովթարի մեղավոր Հակոբյանները երկու ավտոմեքենա ունեն, Սիլվան դեռ նոր պետք է վարել սովորի, բայց արդեն հասցրել է իրենց առաջին մեքենան պատին խփել:). “Անցյալ տարի էր. առաջին անգամ էի վարում: “Լամբադա” կամրջի տակ իմ պատվին անվտանգության բարձիկները տրաքեցին, վիրավորվել էին հայրս, մայրս, քույրս եւ մի քիչ էլ ես: Նախատելու փոխարեն բոլորն ինձ շնորհավորում էին “Volkswagen Passat”-ը պատին խփելու կապակցությամբ, ասում` առաջին փորձս հաջող էր, եւ իրենց վրա վերցրին մեքենան նորոգելու պատիվը: Այն պատը, որին խփել էի, անվանել եմ Սիլոյի պատ:)”: Silva Hakobyan Այս տարվա 26 օրերի ընթացքում, երգչուհու խոսքերով, առաջինը, որ արել են ընտանիքով, երեւանյան մենահամերգի տեսանյութի մոնտաժային աշխատանքներն ավարտելն է. “Դա նշանակում է` արդեն մյուս ամիս մենահամերգիս վիդեո տարբերակը հեռուստատեսությամբ կցուցադրվի”: “Հայլիվուդյան” վիճակներ 2011-ը Սիլվայի համար շրջագայությունների տարի է լինելու: “Մարտի 13-ին Լոս-Անջելեսում կկայանա իմ առաջին ամերիկյան մենահամերգը: Հետո հանդես կգամ Կանադայում, Բեյրութում, Նիդերլանդներում եւ էլի շատ ու շատ երկրներում, իսկ աշնանը մեծ մենահամերգով կներկայանամ մոսկվաբնակ հայերին”,- Bravo.am-ին ասաց երգչուհին: Սիլվա Հակոբյանը նշում է` երգարվեստում այս բուռն վիճակները իր կարիերայի դեռ սկիզբն էլ չեն ազդարարում. “Կարիերայի սկզբին էլ չեմ հասել:): Ոչ թե հոլիվուդյան, այլ “հայլիվուդյան” վիճակներ են սպասվում:)”: Silva Hakobyan Սիլոն մորքուր է դառնալու. քույրը` Մանե Հակոբյանը, հղի է :) Արտասահմանյան մենահամերգների երգացանկը արդեն որոշված է. “Ուղղակի երբեմն երգացանկում նոր երգեր են ավելանում` փոխարինելով որոշ երգերի”: Վերջին շրջանում ուղեւորությունների ժամանակ երգչուհու քույրը միայն հոգով ու սրտով է Սիլվայի հետ. “Ամեն տեղ ոչ միայն ընտանիքիս հետ եմ գնում, այլեւ ինձ ուղեկցում է իմ սեփական նվագախումբը: Ճիշտ է` քույրիկս վերջին շրջանում հարգելի պատճառով չի կարողանում ինձ հետ գալ. բալիկի է սպասում:)”: Երգչուհին ասաց` քրոջ հղիությունը նրան չի խանգարում ստեղծագործել, ինքն էլ երգերի պակաս չունի. “Նույնիսկ այդ կարգավիճակում երգեր է գրում ոչ միայն իմ, այլեւ շատ-շատերի համար”: Մանեի` քրոջ համար գրած նոր երգը, ամենեւին էլ օրորոցային չէ:): “Դարձյալ ակտիվ ռիթմերում է, հայրենասիրական գործ, որի տեսահոլովակը գարնանը կնկարահանեմ, քանի որ երգի ոճն է այդպես պահանջում: Այնպես որ, մեր ապագա բալիկը շատ հայրենասեր է լինելու:): Բայց չի բացառվում, որ մի օր էլ օրորոցային երգ երգեմ, որովհետեւ իմ երգացանկը բազմաժանր է”,- ասաց Սիլվա Հակոբյանը: Silva Hakobyan Բեյրութ առաջիկայում հարս չի գնա Սիլվայից հետաքրքրվեցինք` ո՟վ է այն բեյրութահայը, ում սիրահարվել է, եւ ով պատրաստվում է իրեն մոտ ապագայում հարս տանել. “Ես էլ շատ կուզեի իմանալ` այդ ով է իմ փեսացուն:  Իհարկե, նման բան չկա, չնայած ուզողներ շատ ունեմ, եւ նրանց մեծամասնությունը Սփյուռքից է: Դեռեւս չեմ պատրաստվում ամուսնանալ”: Bravo.am-ի հարցին` արդյոք երգչուհին սկսել է Արման Հովհաննիսյանի, Թաթայի պես գումարներ վաստակել համերգային շրջագայություններից, երգչուհին պատասխանեց. “Ամեն ինչ դեռ առջեւում է”: :) Դեմ են “Մի բան էլ եմ ուզում ասել. ես, քույրս` Մանեն, ու եղբայրս` Էդգարը, դեմ ենք Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի լուծարմանը, քանի որ սովորել եւ ավարտել ենք այն: Մեզ նման շատ արտիստներ է տվել քոլեջը: Միանում ենք բոլոր այն բողոքներին, որոնք հնչել են այդ առիթով: Մենք ձեզ հետ ենք”,- ասաց Սիլվա Հակոբյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին